
Որքան հաստ է գլխուղեղի կեղևը, այնքան բարձր է IQ-ն

Ամերիկացի գիտնականները հայտարարել են գլխուղեղի կեղեւի հաստության եւ ինտելեկտի գործակցի` IQ –ի ուղիղ փոխկապակցվածության մասին, նշվում է NeuroImage ամսգրում հրապարակված հոդվածում: Նման եզրակացության գիտնականները եկել են 188 երեխայի շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում` հայտարարելով, թե որքան հաստ է գլխուղեղի կեղեւը, այնքան բարձր է IQ-ի մակարդակը:
Այդ արդյունքները հաստատում են նաեւ վերջերս բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտության տվյալները, ըստ որոնց առկա է ուղիղ կապ ինտելեկտի եւ գլխուղեղի գորշ նյութի միջեւ: Արդյունքները ցույց էին տվել, որ գլխուղեղի ձախ կիսագնդի կեղեւի հաստությամբ աչքի ընկնող երեխաները ինտելեկտով անհամեմատ գերազանցել են իրենց հասակակիցներին: