Ամփոփվել են «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցույթի արդյունքները
Ամփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը և շնորհել երեք մրցանակ.
1. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ԵՊՀ, Հեռանկարային Հետազոտությունների Միջազգային Կենտրոն
3. Ռոքսանա Վլադիսլավի Զախարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։
Միաժամանակ առաջարկվել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես գա գիտական գործունեությանն առնչվող անվանակարգերի ավելացման վերաբերյալ համապատասխան պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ այդ քայլը կատարվում է շեշտելու համար գիտության առանձնահատուկ դերը Հայաստանի զարգացման համար։
Առաջարկն արվել է ս.թ. փետրվարի 1-ին։ Այն արվել է ելնելով մրցույթին ներկայացված հայտերի բարձր ցուցանիշներից, հաշվի առնելով հրապարակված հոդվածներների քանակը, տպագրությունների ամսագրերի ազդեցության գործակիցները, ինչպես նաև հավելյալ գիտաչափական տվյալներ, ներառյալ համահեղինակների քանակը։