Կազանում անցկացված Android հավելվածների մրցույթում առաջին տեղը գրավել է «Ջերմության ճառագայթներ» հավելվածը, որը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել ջեռակի (грелка)։
«Ուրախ եմ, որ այսօր մեր ինստիտուտներն այդպիսի ուղղություն են ընտրել, որ ոչ միայն պետությունից ակնկալեն ֆինանսավորում, այլև մասնավոր հատվածից: Արդեն տեսնում ենք, որ այդ փոփոխությունը մեր գիտության մեջ տեղի է ունենում: Մենք տեսանք տարբեր առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում»,- նշել է վարչապետը:
Մեզ հետաքրքրում են նոր մտքերը, սակայն ներկայումս դրանք միգուցե այդքան էլ շատ չեն, որքան ցանկալի կլիներ, որ լինեին: Կարծում եմ, սակայն, որ շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Այբը», «Թումոն», Ռուբեն Վարդանյանի ստեղծած Դիլիջանի միջազգային դպրոցը և նմանատիպ այլ լավ կրթական ծրագրերը միասին, բոլոր այդ ջանքերը Հայաստանում հնարավորություն կտան մեծ թվով երիտասարդների ի հայտ գալ, դրսևորվել:
Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:
Fitbit ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույց բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են առողջ ապրելակերպին: Սարքը համատեղելի է սմարթֆոնների հետ, որոնք ունեն OLED (ճկվող) էկրան:
2014 թվականին Apple ընկերությունը կներկայացնի 12 դյույմանի MacBook-ը, էկրանի բարձր կետայնությամբ iPad-պլանշետը և սեղանի համար նախատեսված iMac-ի բյուջետային տարբերակը: Այս մասին հայտնում է CNet Asia-ն:
Հայաստանում տեղեկատվական տեխոնոգիաների բնագավառի ներկայի և ապագա հնարավորությունների մասին է մեր զրույցը աշխարհահռչակ ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ամբողջ աշխարհում հայտնի մի շարք համակարգչային ծրագրերի հեղինակ, հայկական արմատներ ունեցող Դավիթ Յանի հետ:
Ընկերությունում տվյալների տրամադրման մերժումը հիմնավորել են Սահմանադրության` անձնական նամակարգրության իրավունքի պաշտպանության մասին հոդվածով: Նրանք պատրաստվում են դատական կարգով վիճարկել ԿԲ-ի պահանջը:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի թափանցումն ու կիրառումը, ինտերնետ օգտագործողների բաշխումն՝ ըստ մարզերի, տարիքի, սեռի, նախասիրությունների, և այլն: Բացի այդ՝ հետազոտություն է կատարվել նաև, թե ինտերնետից օգտվողներն ավելի շատ որ սոցիալական ցանցերն են նախընտրում:
Նոր մշակումը սկզբում կհայտնվի Samsung պլանշետերում, այդ թվում Galaxy Note 10.1 մոդելում, իսկ տարեվերջին դրա կիրառումը հասանելի կլինի նաև այլ Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետներում:
Samsung ընկերությունը թողարկում է թեմատիկ պլանշետ` Hello Kitty ապրանքանիշի պատվին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն: Նոր պլանշետի համար որպես հիմք է ծառայել Galaxy Tab 3.7.0 մոդելը: Դրա ձևավորման համար կիրառվել է հայտնի ճապոնական կատվի պատկերը` վարդագույն ժապավետով:
Համացանցում են հայտնվել iPad 5-ի արծաթագույն և մոխրագույն տարբերակների նոր լուսանկարները։ Սարքավորման լուսանկարները արդեն հասցրել էին հրապարակվել ցանցում, սակայն ոչ այսքան բարձր որակով։ Նոր, որակյալ լուսանկարները թույլ են տալիս պատկերացում կազմել Apple-ի նոր պլանշետների բոլոր մանրամասների մասին։
Ընդամենը 1-2 օրից կգործարկվի նոր ineed.am ինտերնետային կայքը, որը հնարավորություն կտա գրանցվել և համատեղ տաքսի պատվիրել, եթե ուղևորվելու եք միևնույն ճանապարհով՝ այդպիսով խնայելով ձեր գումարը:
PicsArt-ը մեծ ճանաչում ունեցող հավելված-ֆոտոխմբագիր է, որի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ, սպիտակ թղթի վրա զրոյից նկարել, կամ նկարների վրա նկարել, և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել, կամ էլ ինքներդ ընտրել որևէ նկար: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում կարող եք տարածել որևէ սոցիալական ցանցում:
Առանց այդ ստանդարտները ներդնելու՝ դեղագործությունը Հայաստանում չի կարող զարգանալ. դա միանշանակ է, քանի որ, եթե մենք նպատակ ունենք ոչ միայն տեղական շուկան, այլ նաև արտահանումը ընդլայնել, ապա մեր ընկերությունները պետք է GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտներ ներդնեն:
«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ գրականությունն ընթերցողների շրջանում շատ բարձր տոկոս են կազմում ընթերցողները Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ուզբեկստանից, ինչը շատ զարմանալի է, ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից էլ են կարդում»,- ասաց Տ. Զարգարյանը:
Մագնիսական փոթորիկները վտանգավոր են օդերեւութաբանական երեւույթների նկատմամբ զգայուն մարդկանց համար:
Հատկապես վերջին տարիներին hայ երիտասարդները փորձում են համակարգչային խաղերի աշխարհում իրենց տեղն ունենալ: Նրանք ստեղծում են ամենատարբեր խաղերը, ու իրենց ստեղծած համակարգչային ու բջջային խաղերը ներկայացնում են «Բաց Խաղ» առաջնությանը:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կազմում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակել է Ֆոտոլյումինաֆորներ` երկարատև հետլուսարձակմամբ:
Ըստ ուսումնասիրության՝ ինտերնետի թափանցումը Հայաստանի հանրապետությունում 56.9% է: Երևանում այդ թիվը 60.5% է, իսկ մարզերում` 48.0 %: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում հարցվել է 1474 մարդ, որից` 1055-ը`Երևանում, իսկ 419-ը մարզերում:
ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Մելիքյանը «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր իր հեղինակած «Պարող շատրվաններ» նախագիծը: Մտահղացումը նա իրականացրել էր «National Instruments» ընկերության ինժեներների հետ համատեղ ջանքերով:
Պատուհանների մաքրումը շուտով կկատարվի առանց մարդկային գործոնի. պատուհանները կմաքրեն հատուկ պատուհան մաքրող ռոբոտները, որի գաղափարը պատկանում է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաներից մի քանիսին: Նրանք իրենց գաղափարը «Արմռոբոտիքս»-ի տաղավարում ներկայացնում էին հոկտեմբերի 4-6-ն ընթացող «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Հայ ինժեներների կողմից նախագծված նոր սարքի շնորհիվ՝ այսուհետ կարելի է անմիջապես տեղեկանալ մարդու առողջության հիմնական նշաններին, օրինակ՝ սրտի աշխատանքին ու շնչառության արագությանը, թթվածնի քանակին, ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, և այլն: Այն միանում է սմարթֆոնին և ցուցադրում է ձեր տվյալները:
«Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակ Սեդա Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր գուշակներն իրական մարդիկ են, իսկ բոլոր գուշակություններն անհատական են:
Հայտնի դիզայներ Անիտա Մայ Թանը, Al-Gems ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է iPhone-ի համար նախատեսված աշխարհի ամենաթանկ պատյանները: Սահմանափակ քանակով արտադրված պատյանները պատրաստված են 18 կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց:
Բջջային հեռախոսի կոճակի մեկ հպումով շուտով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն: Այսինքն, այլևս հարկ չի լինի զանգահարել 911, փոխարենը՝ բավական կլինի սեղմել բջջայինում առկա SOS կոճակը:
Հոկտեմբերի 5-6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Վիքի կոնֆերանս 2013-ը: Այս մասին 168.am-ը տեղեկանում է միջոցառման կազմակերպիչներից:
Ըստ առցանց լրատվամիջոցների`Amazon ընկերությունը մշակում է երկու սմարթֆոններ, որոնցից մեկը յուհատուկ առանձնահատկություններ ունեցող բարձր դասի մոդել է, իսկ մյուսը էժան (բյուջետային) սարք է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:
Հոկտեմբերի 4-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: