Բաժիններ՝

Ամերիկացի աստղագետը հայտնաբերել է Երկրի «կրկնօրինակը»

Ամերիկացի աստղագետ Թոմաս Բարկլին Երկրին չափերով մոտ մոլորակ է հայտնաբերել, որը գտնվում է կարմիր գաճաճ աստղի համակարգում եւ պտտվում է նրա շուրջը: Այն կարող է պիտանի լինել նաեւ կյանքի համար, հաղորդում է  RT-ն:

Կարմիր գաճաճը, ի տարբերություն Արեգակի, որը դասվում է դեղին գաճաճների շարքին, ավելի փոքր չափի է: Երկրին նման եւս երեք մոլորակներ նկատել էին բրիտանացի եւ չիլիացի աստղագետները մարտի սկզբին: Կյանքի համար պոտենցիալ պիտանի մոլորակների որոնմամբ զբաղվում է  NASA –ի «Կեպլեր» տելեսկոպը: Այն բաց է թողնվել 2009թ-ին եւ արդեն մոտ 3000  համապատասխան տիեզերական օբյեկտ է հայտնաբերել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս