Բջջային հեռախոսներ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ Fairfax ներդրումային կոնսորցիումին է վաճառում իր բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Գործարքը գնահատվում է 4,7 մլրդ դոլար: Գործարքի վերջնական համաձայնությանը ընկերությունները ծրագրում են հասնել նոյեմբերի 4-ին:
eBay աճուրդում վաճառվել է ոսկե պատյանով Apple-ի նոր սմարթֆոնը` iPhone-5S-ը: Այս մասին հաղորդում է CNet-ը:
Թուրքիայի կառավարությունը նախատեսում է բջջային կապի համակարգերում ներդնել 4G տեխնոլոգիան: Այս մասին տեղեկացրել է տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յիլդիրիմը` Turkcell ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Batthead նախագիծը խոստանում է պարբերաբար վերալիցքավորվող մարտկոցներն ավելի «խելացի» դարձնել: Դրանք կունենան ինտեգրված Bluetooth և այլ հնարավորություններ:
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ սա հիանալի մեկնարկ է ապրանքանիշի սմարթֆոնների ամբողջ պատմության մեջ:
Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին:
Microsoft-ը թողարկել է Surface պլանշետի նորացված տարբերակը` այդպիսով փորձելով խթանել իր պլանշետների վաճառքի աճն ու բարձրացնել iPad-ի հետ մրցակցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուսատատեսությունը:
Արդյունավետ այս լուծումը ծնողներին թույլ է տալիս նավարկել «Աշակերտին ուղարկել այլ դպրոց» կամ «Տեղափոխել այլ դասարան» լուծումների միջով: Միևնույն ժամանակ, նախկին և նոր դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին ընձեռնվում է «Ընդունել աշակերտ», «Սպասման ցուցակ», «Աշակերտների շարժ» և «Պատմություն» բաժինների միջոցով այս կամ այն աշակերտի տեղափոխությունը կառավարելու և վերահսկելու հնարավորություն:
Օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել LinkedIn –ի դեմ:
Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը մուննաթն է, իսկ մուննաթը գալիս է նրանից, որ մենք երջանիկ չենք, իսկ երջանիկ լինելու նախապայմաններից մեկը առողջությունն է: Եթե դու առողջ ես, ապա դու ավելի երջանիկ մարդ ես:
Աշխատակիցների նվազեցման միջոցով ընկերությունը փորձում է կրճատել իր ծախսերն ու օպտիմալացնել աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենա մրցկացելու Apple-ի, Samsung-ի և այլ խոշոր արտադրողների հետ:
Մենք արդեն ավելի քան 10 տարի համագործակցում ենք «Սինոփսիս»-ի հետ: Այն բազմաթիվ տեխնոլոգիական ռեսուրսներ և ուսումնական համապարփակ նյութեր է տրամադրում Չինաստանի գիտությունների ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար, իսկ դրա արդյունքում ավելի ու ավելի շատ ուսանողներ ծանոթանում են «Սինոփսիս»-ի ծրագրային, գործիքային միջոցներին:
1982 թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի-Մելոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել` կազմված հերթականությամբ դասավորված նշաններից` վերջակետ, գծիկ և փակող փակագիծ` ։-):
Հիրոսի Յամաուտին, ով 50 տարուց ավելի գլխավորել է Nintendo ընկերությունը, մահացել է 85 տարեկան հասակում, Կիոտոյում: Այս մասին հայտնում է BBC-ին: Հենց Յամաուտիին է հաջողվել Nintendo-ն դարձնել խաղեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերություն:
Երկրորդ տեղը վարկանշում զբաղեցնում է Google+-ը (26%), որին հաջորդում են YouTube-ը (25%), Twitter-ը (22%) և Welbo-ն (21%):
Google ընկերությունը բուհերի շրջանավարտների համար աշխարհի լավագույն գործատուն է: Այս մասին են վկայում Universum ընկերության կատարած հետազոտության արդյունքները: Google-y հաղթել է ինչպես գործարար, այնպես էլ` ճարտարագիտության կատեգորիաներում:
«Այն, որ այժմ քիմիա մասնագիտությամբ 8-10 հոգի են ընդունվում ինստիտուտ, իսկ քիմիայի ուղղությամբ անգամ ասպիրանտուրա ընդունվողներ չկան, շատ ծիծաղելի է մի հանրապետությունում, որը ժամանակին քիմիայի երկիր էր համարվում, իսկ հոսքը այս ուղղությամբ այնքան շատ էր, որ չգիտեիր, թե ո՞ւմ՝ ինչպե՞ս ասել, որ այլևս տեղ չունենք ընդունելու»,- ասաց Ն. Կնազյանը:
Facebook-ը մտադիր է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունը, ինչպես նաև` 100 անգամ նվազեցնել ինտերնետին միանալու արժեքը: Այս մասին նշված է սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված փաստաթղթում:
Երբեք ոչ մի ֆինանսավորում չի կարող բավարար լինել, նույնիսկ արտասահմանյան աստղադիտարաններն են համարում, որ իրենց տրվող ֆինանսավորումը բավարար չէ, մինչդեռ նրանք յուրաքանչյուր աշխատողի ֆինանսավորմամբ մոտ 100 անգամ ավելի շատ են գումար ստանում: Մեկ այլ հարց է, թե այդ աշխատավարձը հանրապետությունում միջին ցուցանիշին հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Նշեմ, որ առայժմ դա չի հասնում հանրապետության միջին աշխատավարձի չափին:
«Այն, ինչ այսօր ունենք, գիտության բնագավառում, մասնավորապես` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում, էլ չասեմ Բյուրականի աստղադիտարանն ամբողջապես, անկասկած, Համբարձումյանի մեծ վաստակի արդյունքն է»,- ասաց Հ. Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է Apple Insider-ը, գովազդում հիմնական ուշադրությունը տրվում է սարքի պլաստիկ վահանակների գույներին: Ցուցադրվում է, թե ինչպես է տարբեր գույների հալված պլաստիկը iPhone 5c-ի ձև ընդունում:
Apple-ը պատրաստվում է իր հաջորդ իրադարձությունը, որը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Այսօր` սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» III միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են առաջատար քիմիկոսներ, տեխնոլոգներ և երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից և Ուզբեկստանից:
3D տպիչով «տպված» ատրճանակն անվանել են Liberator (Ազատարար)՝ ի պատիվ մեկանգամյա օգտագործման զենքի, որն օգտագործում էին ֆրանսիական դիմադրության զինվորները՝ Երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին:
Իր մեջ ներառելով էլեկտրոնային կիթառի բոլոր դրական հատկանիշները` DiGuitar էլեկտրոնային կիթառը չունի թերություններ, որոնք բնորոշ են ոչ անոլոգային երաժշտական գործիքներին: Գործիքը, որը ստեղծվել է Anton Weichselbraun-ի կողմից, ունի տվիչների (սենսորներ) կնիք, որը վերլուծում է օգտվողի մատների դիրքը:
Nokia ընկերությունը հայտարարել է նոր բյուջետային հեռախոսներ` Nokia 108 և Nokia 108 Dual SIM թողարկելու մասին::
ԱՄՆ-ում սարքի նախնական օնլայն պատվերների ժամանակ նոր iPhone 5C սմարթֆոնի դեղին պատյանով տարբերակը ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել գնորդների շրջանում:
Հոկտեմբերի 7-8-ը` Հայաստանում տեղի կունենա «Ինտերնետ 2013» միջազգային կոնֆերանսը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ կոնֆերանսի օրակարգն արդեն գրեթե 90%-ով պատրաստ է:
Մասնագետները հայտնաբերել են, որ 18 տարեկանից բարձր ամերիկացիների 74%-ը բջջային սարքերն օգտագործում են նավիգացիոն ծառայության և ներկա պահին իրենց գտնվելու վայրով պայմանավորված իրենց անհրաժեշտ տեղեկությունները հեշտությամբ ստանալու համար (օրինակ` մոտակա ռեստորան, կինոթատրոնը և այլն):