Apple-ի նոր մոդելի գնումը արդեն խնդրահարույց է դարձել։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին iPhone 5s-ին և հատկապես դրա ոսկեգույն տարբերակին։ Այդ տարբերակը վաճառվում է միայն «Связной» խանութում, որտեղ մոդելը սպառվել է և այն հնարավոր կլինի գնել միայն հաջորդ խմբաքանակի ստացման ժամանակ։
Café mobile. Այս գաղափարը պատկանում է մի խումբ հայ աղջիկների, ովքեր ցանկանում են այն կյանքի կոչել այն: Գաղափարը հետևյալն է. շրջիկ մեքենան պետք է քաղաքում շրջի, տեղում սուրճ պատրաստի և վաճառի այն: Այսինքն` ամբողջ սուրճը իրացվելու է մեքենայի միջոցով, որը կոնկրետ ժամերի ունենալու է կայանման կոնկրետ վայրեր:
Աշխարհում բոլոր ինտերնետ ընկերությունների կապիտալիզացիան կհասնի 3 տրիլոն դոլարի, հիմա մոտ 1 տրիլիոն դոլար է:
«Այն ավելի բարակ է, բայց ես կցանկանայի, որ ավելի մեծ հիշողություն ունենար: Իմ տան ինտերնետը դանդաղ է, ուստի ինչ ինձ հարկավոր է, ես պահում եմ ipad-ի վրա»:
«Քաշովի լավաշ». այս անվանունն ու գաղափարը նախագծի հեղինակների մոտ շատ պատահական է հայտնվել: «Սեղանի շուրջ նստած էինք ու յուղոտ ձեռքերով մեր ընկերներից մեկին խնդրեցինք մեզ համար լավաշ քաշել ու տալ: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ միտքը. բա քաշովի լավաշ չլինե՞ր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Սիմոնյանը:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Այսօր նրանց հաքերային համայնքի հետաքրքրությունն այլ ուղղությամբ է, իհարկե, դա չի նշանակում, որ ուշադրություն չկա նրան կողմից»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով` ավելի վտանգավոր են այն գործողությունները, որոնք տեսանելի չեն, օրինակ` տեղեկատվական արտահոսքերը, որի մասին, հնարավոր է՝ և չիմացվի:
Հայաստանում եղած օձերի, մասնավորապես՝ Հայկական իժի և Դարևսկու իժի վրա՝ նրանց պահպանության նպատակով, չիպեր են տեղադրում: Այս աշխատանքները մեր երկրում առաջին անգամ ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
Այսօր Տեղեկատվության զարգացման օրն է: Մեր երկրում հիմնականում սպառվում է լրատվական կայքերի տեղեկատվությունը, այն դեպքում, երբ կան նաև որոշակի քանակի այլ հետաքրքիր, հայերեն բովանդակություն ունեցող կայքեր, որոնք այդպես էլ հասանելի չեն դառնում հասարակությանը:
Հայ ծրագրավորողները հետաքրքրություն են ցուցաբերել Google ընկերության 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նկատմամբ: Դեռևս կոնկրետ անուններ և խմբեր չենք կարող հրապարակել, սակայն հայ մասնագետների կողմից լուրջ հետաքրքրություն կա այս մրցույթի նկատմամբ:
Հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակի կապակցությամբ «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս է տեսել նրան նվիրված գրքույկ (28 էջ): Մարգարյանի կողմից իրականացված երկքնի լայնածավալ սպեկտրային շրջահայությունը հայտնի է ամբողջ աշխարհում:
Այս քաղաքանությունն ուղղված է հանրային շահերի պաշտպանությանը եւ ընդդեմ նրանց, ովքեր սադիստական տեսարաններից հաճույք են ստանում:
Բացի ԱՄՆ-ից, նոյեմբերին մոդելը վաճառքում կլինի նաեւ մի քանի տասնյակ եվրոպական եւ ասիական երկրներում:
Քեմերոնը նման հայտարարությամբ հանդես է եկել սոցիալական ցանցի կողմից բռնության տեսարանների հրապարակումը կրկին թույլատրելու որոշման հետ կապված:
Բաց-նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, իսկ նամակը վարչապետին կուղարկվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, քանի որ ստորագրողների թիվն օր օրի ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը:
Հայտնի է դարձել նաև, որ Apple-ի ներսում ոսկե սմարթֆոնը, ըստ որոշ լուրերի, կրել է «Քարդաշյան հեռախոս» անվանումը` ի պատիվ Քարդաշյանների հայտնի ընտանիքի:
Սարքի մշակողներից մեկը` Քեյթ Լայոնսը պատմել է, որ թևնոցը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլ Nokia-ն ունի սարքի արդեն պատրաստի նախատիպը:
Շարժական ինտերնետից օգտվողների շրջանում ժողովրդականություն են վայելում նախևառաջ որոնողական կայքերը: Երկրորդ տեղում են գտնվում քարտեզները, որոնք մարզերում գրեթե պահանջարկ չունեն. շրջաններում առավել տարածված են ու երկրորդ տեղում են գտնվում սոցիալական ցանցերը:
Այսօր ցանցի տեխնիկական սպասարկման ժամանակ սխալ է տեղի ունեցել, ինչը որոշակի ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտվել է ստատուսների եւ մեկնաբանությունների հրապարկումը:
Գիտնականների տարիների հետազոտությունները հանգեցրել են նրան, որ վերջիններս որոշել են պարզ լուծում գտնել` հաբերի տեսքով մելատոնին արտադրել:
Մենք ուղղում ենք այս նամակը բոլոր ատյաններ` նույն հարցով` ո՞վ է թույլ տալիս այս անօրինականությունները, ո՞վ է կենտրոնացրել ամբողջ ֆինանսական և փորձաքննական գործունեությունը մի մարդու ձեռքերում: Ինչո՞ւ է մեր բոլոր դիմումներին և հայտարարություններին մշտապես պատասխանում ինքը` պարոն Հարությունյանը:
Նշվում է, որ ընկերությունների միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել, որը հնարավորություն է տալիս Lenovo-ին գնահատել BlackBerry-ում իրավիճակն ու նաև հետագա ներդրումների անհրաժեշտությունը:
«Հերթական լրտեսական հարձակումը գնահատելուց հետո, երբ մենք տեսանք օպերացիայի մասշտաբը և զոհերի ցանկը, ես ասացի հետևյալը. այս աշխարհի ամբողջ տեղեկատվությունն արդեն գողացված է ու գողացված է նվազագույնը 2 անգամ»,- ասաց Ե.Կասպերսկին:
«Կոտրված կայքերի մեծամասնաությունը հանրությանը հայտնի չեն, դրանցից մի քանիսն են միայն ծանոթ, որոնց թվում են՝ hhk.am-ը, megapolis.am-ը և այլն: Կոտրված կայքերից որոշները դեռևս միայն գրանցված հասցեներ ունեն ու կառուցման փուլում են գտնվում (under construction)»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Երրորդ եռամսյակը ավարտվում է սեպտեմբերի 30-ին: CIRP-ի փորձագետների խոսքով՝ Samsung-ին հաջողվել է ցուցադրել լավագույն արդյունքներ, քանի որ մի շարք օգտատերեր հետաձգել են Apple-ի սմարթֆոնների գնումը՝ սպասելով iPhone- 5S և 5C-ի վաճառքներին:
Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր՝ 8 դյույմանի Miix2 պլանշետը: Այս մասին հաղորդում է PC World-ը: Սարքն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով:
3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիան սկսում է համագործակցել Հայաստանի հետ` ի դեմս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ):
Գործիքը նախատեսված է հիմնականում վազքի սիրահարների համար: Ժամացույցը կարող է նշել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը, նրա շարժման արագությունը և չափել նրա զարկերակի աշխատանքը:
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի( ՀՊՃՀ) 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը: