
Խելացի բաժակ` առողջության համար (տեսանյութ)

Aroxj.am-ի փոխանցմամբ՝ վերջերս Mark One սկսնակ ընկերությունը ներկայացրել է Vessyl «խելացի» բաժակը, որը, կարողանում է հյութը, ջուրը անալիզի ենթարկել և ասել դրա բաղադրության մասին տվյալներ: Բացի այդ, բաժակը կարող է որոշել լցված հեղուկի ծավալը, տեսակն ու սննդային պարունակության մասին տվյալներ հաղորդել: Օրինակ՝ բաժակի մեջ հյութ լցնելու դեպքում բաժակի վրա կհայտնվեն ծանուցումներ դրա կալորիականության և շաքարավազի չափի վերաբերյալ։
Բաժակի զանգվածային արտադրությունը սկսելու համար Mark One-ը մտադիր է հավաքել 50.000 դոլար։ Նշվում է, որ վաճառքում հայտնվելուց հետո բաժակի գինը կլինի 200 դոլար։