Բաժիններ՝

Գիտնականները գտել են Արեգակի «եղբորը»

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ավստրալիայի գիտնականները հայտնաբերել են մի աստղ, որը, ինչպես ենթադրվում է, ձևավորվել է գազափոշու նույն ամպից, ինչից և Արեգակը։ Ինչպես գրում է Lenta.ru-ն, համապատասխան գիտական հոդվածը շուտով կհրապարակվի The Astrophysical Journal հանդեսում, և դրան կարելի է ծանոթանալ Phys.org կայքում։

HD 162826 աստղը գտնվում է Հերակլեսի համաստեղությունում՝ Արեգակից 110 լուսատարի հեռավորության վրա։ Այն նաև 15%-ով մեծ է Արեգակից։ HD 162826-ը անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, սակայն այն կարելի է գտնել անգամ հեռադիտակով՝ Վեգա վառ աստղից ոչ հեռու։ Գիտնականները չեն բացառում, որ Արեգակի  «եղբոր» շուրջը կարող են պտտվել ոչ մեծ արբանյակներ, չափերով Երկիր մոլորակին մոտ, սակայն Յուպիտերի  նման մեծ մոլորակներ դժվար թե լինեն։

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտությունները թույլ կտան լույս սփռել Արեգակնայինի տիպի համակարգերի ձևավորման վրա և թույլ կտան հստակեցնել տիեզերքի այն տարածությունները, որտեղ կյանքի հավանակություն կա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս