
Պեկկա Վիլյակայնե. «Կանայք ավելի ուշադիր են մարդկանց հանդեպ, այդ հատկությունը շատ կարևոր է բիզնեսով զբաղվելու համար»

Այսօր «Թումո» ստեղծարարական կենտրոնում բաց դասախոսություն անցկացվեց Պեկկա Վիլյակայնենի՝ Մոսկվայի կառավարման «Սկոլկովո» դպրոցի նախագահի խորհրդականի կողմից:
Պեկկա Վիլյակայնեն «Իմ բոլոր սխալները որպես առաջնորդ» դասախոսությամբ ներկայացրել է ռիսկերի արդյունավետ կառավարման թեման: «Իմ ամենամեծ վախը, որպես առաջնորդ, կապված է իմ` մարդկանց համար արժեք ստեղծելու հետ»,- ասում է Վիլյակայնենը: Դասախոսությունը հիմնականում բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար էր նախատեսված: Նա ասաց, որ եթե անցած 20 տարիներին աշխարհում ստեղծած բարիքների մեծ մասը կապված էր արդյունաբերության այն ճյուղերի հետ, որոնք հիմնված են հանքարդյունաբերան վրա, ապա առաջիկա 20 տարիներին տնտեսության հիմնական արտադրանքը լինելու է գիտելիքի վրա հիմնված: Նա նշեց Ֆինլանդիայի օրինակը, որտեղ տնտեսությունը հենց գիտելիքի հենքի վրա է զարգանում: Դա, թերևս, այն ոլորտն է, որտեղ Ֆինլանդիայի նման Հայաստանն էլ կարող է ունենալ հաջողություններ:
Խոսելով բիզնեսում կնոջ դերի մասին, Վիլյակայնեն ասաց. «Կանայք ավելի ուշադիր են մարդկանց հանդեպ, այդ հատկությունը շատ կարևոր է բիզնեսով զբաղվելու համար»:
Ի դեպ, վերջին 20 տարիները Վիլյակայնենը անցկացրել է որպես դեսպան, ով միավորում է բիզնես ղեկավարներին տեխնոլոգիական թիմերի հետ՝ հիմնականում համագործակցելով Tieto International-ի հետ: Միջազգային մեծ կառույցներում կառավարման և քաղաքական բարդ խնդիրներ լուծելու կարողության ու համբավի շնորհիվ Վիլյակայնենը ստացել է «Բուլդոզեր» մականունը: