
Forbes-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է աշխարհի ինը հայտնի հիշատակի թանգարանների ցանկում

Ամերիկյան Forbes հանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է «Պետք է հիշել» խորագրի տակ ներկայացված աշխարհի 9 հիշատակի թանգարանների ցանկում, որտեղ պետք է լինի յուրաքանչյուր ոք։ Հանդեսը նշում է, որ թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, տարբեր նյութեր, որոնք պատմում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։
Նշվում է նաեւ, որ ներկայումս թանգարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցուցադրությանը: Այցելուների համար այն բաց է լինելու 2015թ. ապրիլին:
«Պետք է հիշել» խորագրի ներքո տեղ են գտել նաեւ ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, «Տիտանիկ Բելֆասթ»-ի թանգարանը Հյուսիսային Իռլանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում գտնվող Ապարտեիդի թանգարանը, Կիևի Չեռնոբիլի թանգարանը, Ղրիմի Ջրային աղետների թանգարանը: