
Խրոնիկական ալկոհոլիզմն արագացնում Է զարկերակների ծերացումը

Ալկոհոլի չարաշահման ծանր ձեւերը ոչ միայն քայքայում են լյարդը, այլեւ արագացնում են զարկերակների ծերացումը, ինչը մեծացնում է անեւրիզմների, սրտի նոպաների եւ սրտի ու անոթների այլ հիվադնությունների զարգացման հնարավորությունները: Այս մասին գիտնականները հայտարարել են JAHA հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք վաղուց էինք կասկածում, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլի ընդունումն արյան մեջ մեծացնում է «լավ» խոլեստերինի պարունակությունը եւ նվազեցնում դրա թիթեղիկների կպչունությունը:
Ոգելից խմիչքների երկարատեւ ընդունումն, ընդհակառակը, հանգեցնում է բացասական հետեւանքների. այն հանգեցնում է անոթների պատերին կոլագենի կուտակման, ինչի հետեւանքով զարկերակները ժամանակի ընթացքում կորցնում են առաձգականությունը»,- հայտարարել է Դառա Օ’Նիլը Լոնդոնի Համալսարանական քոլեջից (Մեծ Բրիտանիա):
Վերջին տարիներին կենսաբաններն ու բժիշկները գտնում են այն բանի ավելի ու ավելի շատ վկայություններ, որ ալկոհոլի երկարատեւ ընդունումը ոչ միայն հանգեցնում է լյարդի ցիռոզի եւ ուղեղի աշխատանքի խանգարումների, այլեւ այլ շատ ծանր հետեւանքների:
Օ’Նիլը եւ նրա գործընկերները գտել են մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի բացասական ներգործության եւս մեկ օրինակ՝ 25 տարվա ընթացքում հետեւելով միջին եւ տարեց տարիքի մոտավորապես չորս հազար մարդու կյանքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: