Գիտե՞ք, որ facebook-ը հետևում է ձեզ, նույնիսկ, երբ չեք օգտագործում այն
Գաղտնիք չէ, որ facebook-ը մեծ ծավալի տեղեկատվություն է հավաքում օգտատերերի մասին։ Adme.ru-ն գրում է, որ քչերին է հայտնի այն մասին, որ ընկերությունը հետևում է ոչ միայն՝ նրանց, ովքեր մշտապես ակտիվ օգտագործում են իրենց հաշիվը, այլև նրանց, ովքեր առհասարակ գրացված չեն այս ցանցում։
Ինչի համար է հարկավոր հետևելը։ Առաջին հերթին՝ արդյունավետ գովազդի համար, որը կցուցադրվի միայն այն օգտատերերին, ովքեր համապատասխանում են գովազդատուի պահանջներին։ Այսպիսի գովազդն անվանում են թիրախավորված, այսինքն՝ ուղղված այն անձանց խմբին, ովքեր որոշակի հետաքրքրություններ ունեն։ Մարդու ինտերնետ ակտիվությանը հետևելն ընկերությանը հնարավորություն է տալիս եզրահանգում անել նրա նախընտրությունների մասին՝ հետագայում նրան այնպիսի գովազդ ցուցադրելու համար, որը, ամենայն հավանականությամբ, կհետաքրքրի նրան։
Ինչ է հայտնի ընկերությանը ձեր մասին։ Իրականում ընկերությանն ավելի շատ բան է հայտնի, քան կարծում ենք։ Օրինակ՝ հասցեներ և հեռախոսահամարներ, կրթվածության և եկամուտների մակարդակ, տան կառուցման տարեթիվ, և այլն։ Այս տվյալները կարող են ստացվել համացանցում ձեր ակտիվության վերլուծության ճանապարհով։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն facebook-ում ակտիվությանը։ Ընդ որում, հաշվի ջնջումը չի վերացնի ձեր մասին տեղեկությունները տվյալների բազայից։ Դրանք կմնան այնտեղ գրեթե միշտ։
Facebook-ը հետևում է նրանց, ովքեր գրանցված չեն կայքում։ Տվյալների պաշտպանության բելգիական գործակալության հրապարակած հետազոտության մեջ նշվում էր, որ ընկերությունը հետևում է էջերին, որոնք այցելում է օգտատերը, նույնիսկ, եթե նա փակել է facebook-ի հաշիվը, ջնջել այն կամ երբեք չի գրանցվել այնտեղ։ Հետազոտողները պնդում են, որ facebook-ը բրաուզերում մեր գործողություններին հետևում է cookie ֆայլերի օգնությամբ։
Ինչպես պաշտպանվել։ Եթե օգտվում եք facebook-ից, կարող են օգնել հետևյալ խորհուրդները.
• Աշխատեք facebook-ում չհրապարակել շատ անձնական տեղեկատվություն։
• Մի հրապարակեք երեխաների լուսանկարները։
• Դուրս եկեք facebook-ի հաշվից, երբ ավարտել եք դրա օգտագործումը։ Գերադասելի է facebook-ը բացել առանձին բրաուզերում, մյուս էջերը՝ առանձին։
• Գովազդի արգելափակումներ օգտագործեք։
• Facebook messanger-ը մի ներբեռնեք հեռախոսի մեջ։ Օգտվեք կայքի բջջային տարբերակից։
• iPhone-ի կամ iPad-ի «Կարգավորումներ» («Настройки», «Settings») հատվածում ընտրեք «Անվտանգություն» («Конфиденциальность», «Privacy»), «Գովազդ» («Реклама», «Advertising»), ապա՝ «Ограничить трекинг рекламы»՝ «Limit ad tracking»։
• Android սարքավորման վրա ընտրեք «Կարգավորումներ» («Настройки», «Settings»), «Գովազդ» («Реклама», «Advertising»), անջատեք «Персонализировать рекламу в приложениях» գործառույթը։
• Google Chrome բրաուզերում բացեք «Կարգավորումներ» («Настройки», «Settings»), «Ցուցադրել լրացուցիչ կարգավորումները», («Показать дополнительные настройки») և նշեք «Отправлять запрет отслеживания с исходящим трафиком».
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը