Բաժիններ՝

NASA-ն կյանքի համար պիտանի երեք արտամոլորակ է հայտնաբերել

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) հայտնաբերել է կյանքի համար պիտանի երեք մոլորակներ: Դրանք հայտնաբերվել են Spitzer աստղադիտակի միջոցով և գտնվում են Երկրից մոտավորապես 40 լուսային տարի հեռավորության վրա: Այդ մասին ասված է NASA-ի հաղորդագրության մեջ:

Տակավին 2016 թվականին հայտնաբերված TRAPPIST-1 համակարգում ընդամենը կա յոթ արտամոլորակ, այսինքն՝ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից երեքը գտնվում են աստղից հեռավորությունների այն ընդգրկույթում, որտեղ մոլորակը կարող է ունենալ հեղուկ ջուր՝ հանգուցային պայման կյանքի առաջացման համար: Միևնույն ժամանակ, ինչպես ճշտվում է NASA-ի կայքում, տեսականորեն բոլոր յոթ մոլորակներն էլ կարող են հեղուկ ջուր պարունակել: Յոթ արտամոլորակները պտտվում են կարմիր թզուկի՝ Ջրհոսի համաստեղության մեջ մեկուսի աստղի շուրջը:

Աստղագետները նաև ենթադրում են, որ այդ արտամոլորակներն ամբողջ ժամանակ մի կողմով են շրջված մնում դեպի իրենց լուսատուն, ուստի դրանց մի կողմում միշտ ցերեկ է, իսկ մյուս կողմում՝ գիշեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս