Apple-ի բաժնետոմսերը սակարկություններն ավարտել են ռեկորդային 133 դոլարով
Apple Inc-ի` աշխարհի «ամենաթանկ» ընկերության բաժնետոմսերի արժեքը փետրվարի 13-ին կայացած սակարկությունների արդյունքում բարձրացել է 1 տոկոսով և ռեկորդային 133 դոլարի է հասել շուկայի կողմից նրա բիզնեսի հեռանկարների լավատեսական գնահատման ֆոնին:
Apple-ի կապիտալիզացիան այժմ կազմում է 700 մլրդ դոլար, այդ ցուցանիշով այն ավելի քան 100 մլրդ դոլարով առաջ է անցել մերձակա հետապնդողից՝ Alphabet ընկերությունից՝ Google որոնիչի սեփականատիրոջից:
Apple-ի բաժնետոմսերը, որը վերջերս կրկին աշխարհում առաջին տեղն է վերադարձել սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով, տարեսկզբից աճել են 15 տոկոսով, անցյալ տարի՝ 40 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: