Բաժիններ՝

Ռոբոտաշինության երկու մրցույթներն ընդունում են հայտեր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող եւ տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը:

Մրցույթները նպատակ ունեն Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին եւ բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը:

«Իրեր գտնող եւ տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչեւ 19 տարեկան մասնակիցները: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 եւ 350 հազարական դրամ պարգեւ: Մրցույթի տեխնիկական առաջադրանքները ներկայացված են այստեղ: Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչեւ փետրվարի 28-ը:

«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչեւ մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհրաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, եւ 400 հազարական դրամ:

Սահմանվել է նաեւ 700 հազ. դրամ պարգեւավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար: Մրցույթի կանոնակարգն այստեղ է, դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել այս հղմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս