Որն է տղամարդկանց և կանանց ընկերության միջև գլխավոր տարբերությունը. գիտնականներ
Բրիտանացի գիտնականները նշել են տղամարդկանց եւ կանանց ընկերության գլխավոր տարբերությունը: Ուսումնասիրության մասին Գիտության զարգացմանն աջակցման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ժողովում պատմել Է դրա առաջատար հեղինակՌոբին Դանբարը՝ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում է The Guardian-ը:
Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց ընկերությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե նրանք միմյանց հետ շփվում են անմիջականորեն: Կանանց դեպքում, ընդհակառակը, նման հարաբերությունները կարող են պահպանվել նաեւ միմյանցից հեռու: Դրա համար բավական է, որ նրանք հաղորդակցումը պահպանեն ցանցում կամ հեռախոսով կանոնավոր շփվելու օգնությամբ:
Գիտնականներն իրենց եզրակացություններին հանգել են, վերլուծելով երեսուն բարձրդասարանցիների ընկերական հարաբերությունները: Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նախկին դպրոցականները մեկնել են տարբեր տեղեր: Մասնագետները պարզել են, թե նրանք ընկերներից ում հետ են շարունակել շփումը դպրոցն ավարտելուց ինը կամ տասնութ ամիս անց:
Դանբարի կարծիքով՝ կանայք ավելի ընտրողաբար են մոտենում ընկերներ ընտրելուն այն դեպքում, երբ տղամարդիկ դրան ավելի պարզ են վերաբերվում:
Հեղինակների ուսումնասիրությունը, նրանց խոսքով, մատնանշում է ընկերության գենդերային առանձնահատկությունների առկայությունը: