
Apple-ը մատնադրոշմների սքաներով ներսարված էկրանի արտոնագիր է ստացել

ԱՄՆ-ի Արտոնագրերի և ապրանքանիշերի բյուրոն Միացյալ Նահանգների Apple կորպորացիային հանձնել է դիսփլեյի արտոնագիր, որը կարող է ընթերցել մատնադրոշմները: Այս մասին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը:
Գրանցված արտոնագրի համաձայն՝ շարժական սարքի էկրանին առաջարկվում է տեղադրել զգայուն ինֆրակարմիր դիոդներ, որոնք լուսաճառագայթող դիոդների հետ զուգորդմամբ թույլ են տալիս ընթերցել մատնադրոշմները: Ներկայում IPhone-ի սմարթֆոններում դրա համար առանձին դակտիլոսկոպիկ սենսոր է կիրառվում:
Արտոնագրում չի նշվում, թե ընկերության հատկապես որ սրարքերում կկիրառվի նոր տեխնոլոգիան: Պորտալն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ սույն նորաստեղծությունը կարող է Apple-ին թույլ տալ ստեղծել շարժական սարք, որի ամբողջ առջևի պանելը էկրան է և զուրկ ինչ-ինչ առանձին կոճակներից՝ ըստ որում պահպանելով մատնադրոշմների ճանաչման գործառույթը: Պորտալը հիշեցնում է, որ, չհաստատված լուրերի համաձայն՝ հենց այդ տեսքը կունենա ակնկալվող iPhone 8-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: