33 կայք, որ կդարձնեն ձեզ հանճար
Հայտնի ձեռնարկատեր Թոմաս Օպոնգը Medium-ում արված իր հրապարակումում առանձնացրել է 33 կայք բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են զարգանալ, դառնալ բազմակողմանիորեն զարգացած մարդ և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անընդհատ սովորել:
Համացանցը մեզ հնարավորություն է տալիս անընդհատ զարգանալ, բացահայտել աշխարհը նորովի և կրթվել, սակայն, ըստ Օպոնգի՝ պետք է գործել համակարգված և իմանալ՝ որտեղ է պետք գտնել արժեքավոր տեղեկատվություն:
Ըստ Օպոնգի՝ խնդիրներից մեկը այն է, որ այժմ հասանելի են կրթական շատ կայքեր, որտեղից պետքական տեղեկատվությունը ծաղկաքաղ անելը բարդ է: Այդ իսկ պատճառով նա առաջարկում է 33 կայք, ովքեր կօգնեն ձեզ դառնալ հանճար:
1. BBC Future — այստեղ դուք կգտնեք հոդվածներ և տեսանյութեր ժամանակակից աշխարհի մասին
2. 99U — YouTube-ի այս ալիքում կգտնեք տեսանյութեր ինքնակառավարման, առաջնորդի հատկանիշներ ձեռք բերելու և պրոդուկտիվ աշխատանքի մասին
3. YouTube EDU — YouTube-ի այս հատվածում կգտնեք կրթությանը վերաբերող տեսանյութեր
4. WikiWand — սա Wikipedia-ի ավելի հարմար և մտածված տարբերակն է
5. The long read (The Guardian) — The Guardian-ի հատված, որտեղ կգտնեք հետաքրքիր և զարգացնող հոդվածներ աշխարհի մասին
6. TED — այստեղ ամփոփված են տեսանյութեր, որտեղ հայտնի և կայացած մարդիկ կիսվում են իրենց փորձով
7. iTunes U —iTunes-ի այս հատվածում տեղ են գտել հայտնի համալսարանների դասախոսություններ
8. Insightful Questions — Reddit-ի մաս՝ ինտելեկտուալ բանավեճերի համար
9. Cerego — կրթական պլան կազմելու ծառայություն, որը կօգնի հասկանալ ձեր ուժեղ և թույլ կողմերը
10. University of the People — անվճար օնլայն համալսարան, որտեղ կարող եք սովորել մի շարք մասնագիտություններ
11. Open Sesame — կուրսերի վաճառքի օնլայն հարթակ
12. CreativeLive — օնալայն կուրսեր ստեղծագործողների համար՝ միջազգային մասնագետներից
13. Coursera — կայք, որտեղ կգտնեք դասախոսություններ աշխարհի լավագույն համալսարաններից
14. University of Reddit — հարթակ, որտեղ օգտատերերը կիսվում են իրենց գիտելիքներով
15. Quora — կայք, որտեղ կարող եք գտնել բոլոր հարցերի պատասխանները՝ սկսած տեխնոլոգիաներից և ավարտած կոմիկսներով
16. Digital Photography School — կայք ֆոտոլրագրությունը որպես մասնագիտություն ընտրած անձանց համար
17. Umano — ձայնագրված հոդվածների ամենամեծ հարթակներից մեկը
18. Peer 2 Peer University — բաց կրթական նախագիծ
19. MIT Open CourseWare —այստեղ կգտնեք Մասաչուսետսի տեխնոգոլիական համալսարանի անվճար դասախոսությունները
20. Gibbon — հարթակ, որտեղ կարող եք արագորեն կազմել կրթական պլան
21. Investopedia — հարթակ ներդրումների, վաճառքի շուկայում կայանալու խորամանկությունները սովորելու և հաջողակ բիզնեսի գաղտնքիները իմանալու համար
22. Udacity — տեխնիկական ուղղվածությամբ օնլայն դասընթացներ
23. Mozilla Developer Network — web համակարգերը ուսումնասիրելու կրթական նախագծեր
24. Future Learn — առաջատար համալսարանների անվճար օնլայն դասընթացներ
25. Google Scholar — գիտական հոդվածների, ամսագրերի, նյութերի շտեմարան
26. Brain Pump — սա տեղ է, որտեղ ամեն օր կարող եք նոր բան սովորել
27. Mental Floss — այստեղ կգտնեք գիտելիքներ, ինչը թույլ կտա պատկերացում ունենալ գրեթե բոլոր ոլորտների մասին
28. Learnist — ուսուցման կոնկրետ բովանդակություն՝ կազմված առաջատար մասնագետների կողմից
29. DataCamp —օնլայն դասընթացներ՝ տվյալների գիտության մասին
30. edX — առաջատար համալսարանների անվճար օնլայն կուրսեր
31. Highbrow — ամենօրյա հակիրճ կուրսեր՝ ձեր ընտրած մասնագիտությամբ, որը կուղարկվի ձեր էլեկտրոնային փոստին
32. Coursmos — հակիրճ դասընթացներ նրանց համար, ովքեր շեղվում են կրթական գործընթացից
33. Platzi — օնլայն դասընթացներ դիզայնի, մարկետինգի և ծրագրավորման մասին
Սիրարփի Աղաբաբյան