Բաժիններ՝

Րաֆֆի Գրիգորյանը հեռացել է Uber-ից. որո՞նք են պատճառները

Հայազգի Րաֆֆի Գրիգորյանը հեռացել է Uber ընկերությունից, որտեղ զբաղեցնում էր  առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի պաշտոնը:

Recode-ը հայտնում է, որ Uber-ն այդպիսով կորցնում է իր հերթական բարձրակարգ ինժեներին:

Գրիգորյանը միացել էր Uber-ի թիմին 5 տարի  Twitter սոցիալական կայքում աշխատելուց հետո: Twitter-ի նախկին փոխնախագահը միացել էր  Uber-ի թիմին 2015 թվականի մարտին, որպեսզի ընկերության հետ իրականացնի 50-ից ավելի նախագծեր: Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի՝ Փիթսբուրգի բաժնի ղեկավարն էր:

Րաֆֆի Գրիգորյանն էլեկտրոնային հաղորդագրություն է փոխանցել իր աշխատակիցներին, որտեղ նշել է, որ հեռանում է իր պաշտոնից, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր ընտանիքի վրա, որը տեղափոխվել է Կալիֆոռնիա:

Կարդացեք նաև

Գրիգորյանը նշել է նաև, որ չի բացառում իր վերադարձը, սակայն, եթե  վերադառնա, դժվար թե  զբաղեցնի իր նախկին պաշտոնը: Գրիգորյանը գրում է, որ, երբ վերադառնա, այդ ժամանակ էլ կհասկանա՝ ինչպես կարող է արդյունավետ օգնել առաջատար տեխնոլոգիաների կենտրոնին:

Գրիգորյանի որոշումից հետո ընկերությունը փնտրում է նոր բարձրակարգ ինժեների, ով կկարողանա փոխարինել նրան: Իր հաղորդագրության մեջ Րաֆֆի Գրիգորյանը նշել է, որ իր կիսատ թողած գործերն առայժմ ավարտին կհասցնի Դեյվիդ Սթագերը (David Stager):

Աղբյուրը նշում է, որ Գրիգորյանի՝ թիմից հեռանալը շարունակական գործընթացի մի մաս է: Ավելի վաղ Uber-ը լքել էին նաև այլ առաջատար մասնագետներ, ընկերության մասնաբաժինների ղեկավարներ: Ըստ աղբյուրի՝ խնդիրները սկսեցին այն ժամանակից, երբ Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը սկսեց համագործակցությունը Otto-ի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս