
Ծագումով հայ մեքսիկացի գիտնականն արժանացել է էկոլոգիայի ոլորտում ԱՄՆ բարձրագույն պարգևին

Մեքսիկայի ամենահայտնի գիտնականներից Խոսե Սարուխանը արժանացել է ԱՄՆ ամենահեղինակավոր մրցանակին (Tyler prize), որն շնորհվում է էկոլոգիայի ոլորտում, հայտնում է Rusarminfo-ն։
Մեդալը կենսաբանը ստացել է մոլորակի կենսաբազմազանության և կենսաբանական հարստության զարգացման և պահպանման հարցում ավանդի համար։
Խոսե Սարուխանի առաջարկով Մեքսիկայում հիմնվել է աշխարհում առաջին հաստատությունը՝ Conabio-ն, որը զբաղվում է երկրում կենսաբազմազանության պահպանության հարցերով։
Ավելի ուշ դրա նմանությամբ հաստատություն էր բացվել ԱՄՆ-ում Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ մեքսիկական Conabio-ն օրինակ է ծառայում Նահանգների համար։
Խոսե Սարուխանը ծնվել է 1940թ. հուլիսի 15-ին Մեխիկոյում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք Մեքսիկա էին տեղափոխվել՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից։
Խոսե Սարուխանը մեքսիկացի դիվանագետ Արթուրո Սարուխանի՝ ԱՄՆ-ում Մեքսիկայի նախկին դեսպանի հայրն է։