«Եթե Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) իր որոշումներով ինքն իրեն հեղինակազրկում է, արդյո՞ք դատավորները դրա մասին չպետք է բարձրաձայնեն: ԲԴԽ ձևավորման օրվանից սկսած՝ առաջին իսկ քննարկմանը ես բարձրաձայնել եմ դատարանների ծանրաբեռնվածության խնդրի մասին: Դա մեր քաղաքացիների շահից է բխում, որ դատավորները ողջամիտ ժամկետներում քննեն իրենց գործերը: Դատավորներն ընդհանրապես կարող են չանհանգստանալ այդ մասին: Դա պետության պոզիտիվ պարտականությունն է, որ ապահովի նորմալ, մարդկային պայմաններ այդ գործերի քննության համար: Եթե պետությունը դա չի անում, դատավորի դերակատարությունն այնտեղ մինիմալ է»
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան չի կարծում, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր:
«Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ ԼՂ հայերի համար որևէ միջազգային մեխանիզմ չկա։ Ադրբեջանի կազմում հայերին որևէ լավ բան չի սպասում, և այդ ուղղությամբ սա Միշելի միջնորդությամբ Փաշինյանի արդեն 5-րդ հանդիպումն է։ Իմ գնահատմամբ՝ Արցախը հանձնելուց հետո, հիմա Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական երաշխիքի հարցը, քանի որ հիմա ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի լինելու հարցն է դրված»,- ասաց Թևանյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ նշանակում է նախկին ԼՂԻՄ-ը ևս ներառել Ադրբեջանի կազմի մեջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն է:
Ժիրայրլիպարիտյանները նման բաների համար են, որ ժողովրդին վախեցնեն, նրանց հույսն ու հավատը կոտրեն և նոր զիջումների տանեն, դրա համար էլ իրենց եթեր են տալիս Հ1-ում, որ նմանհայտարարություններ անեն»:
Ադրբեջանն ուզում է Հայաստանի ապագայի և ներկայի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն իր տիրապետության տակ վերցնել: Հայաստանին նսեմացնելու գնով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները բանակցող կողմին ջախջախելու համար: Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցան Տեղ գյուղի դեպքերը, հիմա էլ՝ բյուսելյան հանդիպումից առաջ Սոթքում մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցները… Սոթքի հանքերն Ադրբեջանի համար թիրախ են դարձել, վաղն էլ կարող է Ամուլսարը թիրախ դառնալ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը վստահ է՝ հայերն իրենց սխալ թշնամի են նշանակել։
«Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ Վաշինգտոնն իրենց համար մեկ քայլ առաջ էր, և դժվար չէ կռահել, որ այն, ինչը մեր թշնամիների համար մեկ քայլ առաջ է, ուրեմն՝ 5-10 քայլ մեզ համար հետ է: Այն պայմաններում, երբ գոհ է մեր թշնամին, նշանակում է՝ մենք ենք նահանջում, չենք կարող սպասել որևէ իրադարձություն, որը կխոսի անգամ կայունության մասին, չեմ խոսում հայկական կողմի առավելությունների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներն ու էսկալացիան հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը գոհ չէ հայկական կողմի զիջումներից, և Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի դիրքերից, թեև հայկական կողմը շարունակաբար խոսում է միայն խաղաղության մասին։
Աշոտ Անդրեասյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը չունի ճանապարհային քարտեզ. «Փաշինյանն ամեն վայրկյան փորձում է խաբել, շրջանցել բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք իր առջև դրված են, որպեսզի ժամանակ ձգի, որ 10 օր ավել մնա իշխանության: Այդ ամեն ավել օրն իշխանության մնալու արդյունքում մենք հող ենք կորցնում և մարդկային կյանքեր են կորցնում, և վերջում գալու է մեր պետականության կորստի հարցը: Իսկ վերջը հեռու չէ, վերջը եկել է արդեն»:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է՝ իրենք արմատական ընդդիմություն են, արմատական են իրենց քաղաքականությամբ, ինչը հակադրվում է Հայաստանի իշխանության վարած հակապետական քաղաքականությանը, իսկ ինչ վերաբերում է մարտավարության արմատական լինել-չլինելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ են քաղաքացիները ցանկանում տեսնել՝ ընդդիմությունից արմատական մարտավարություն պահանջելով։
«Եղած հաղթանակների հիման վրա դաստիարակել այն սերունդը, որը մեր ազգային երազանքը նորից կյանքի կկոչի: Չմոռանանք, որ նույն 1915թ. հետո, անցնելով տարիներ, հայ ազգի մեջ 1940-45թթ. հաղթանակի զգացումը առաջացավ: Ճիշտ է՝ Սովետական բանակի մասնիկ էինք, բայց չմոռանանք, որ մեր այդ դերակատարումը հետո պատմության իմաստով պապերից փոխանցվում էր թոռներին, և թոռները կերտեցին 1992թ. մայիսի 9: Հիմա պետք է կարողանանք նույն կերպ դաստիարակենք»,- ի պատասխան՝ ասաց նա:
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) իրականացրած և օրեր առաջ հրապարակված սոցիոլոգիական հետազոտության տվյալներն ահազանգող են ու խիստ մտահոգիչ. վկայում են ներհայաստանյան կյանքում առկա քաղաքական կոլապսի մասին։
Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին, սակայն, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրեց այն: Այսօր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շուշին պետք է ազատագրվի ոչ թե խոսքով, այլ գործով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ աշխարհաքաղաքական տարբեր հարթակներում ընթացող հանդիպումները պայմանավորեց աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրին Փաշինյանի տված խոստումների և դրանք կատարելու պահանջով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան Արման Աբովյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն է
«Մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ պետության ղեկավարը խոսում է այդ պետության վերացման մասին։ Նա ասում է՝ չորս կողմից մեր պետությունն ուզում են վերացնել։ Բացի Ադրբեջանից և Թուրքիայից՝ կարո՞ղ է այլ պետության անուն տալ, որն ուզում է մեր պետության կործանումը։ Մնացածը կարծես թե պիտի մեզ բարեկամ ու դաշնակից լինեն։ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է արցախահայության էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի մասին»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն է:
«Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չի, շատ բարդ է: Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չենք ունենա»,- հայտարարել էր Փաշինյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «DevSoft Armenia» ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը։
Երեկվանից Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ «Ամերիկայի ձայնի» հրապարակման, քննարկվել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթին առնչվող հարցերը։
«Խաղաղության մասին կարելի է խոսել, եթե կարող ես պաշտպանել քո սահմանները… Սա ուղիղ, պլանավորված, հանձնարարված հայրենազրկման գործընթաց է՝ ի սկզբանե՝ 2018թ.-ից իմանալով, գալով ու գրավելով ՀՀ մայրաքաղաքի Հրապարակի շենքը: Եկավ-գրավեց, հանձնեց Արցախը»,- ասաց Արսեն Բաբայանը:
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում Հայաստանը։ Իհարկե, եթե հետևենք իշխանական լրատվամիջոցներին, ապա դրանք կյանքը ներկայացնում են այնպես, որ ամեն ինչ շատ լավ է։ Ասում են, թե երկրում փող կա, բայց խնդիրն այն է, թե այդ փողը որքանով են արդյունավետ ծախսում։ Փողը որևէ մեկին պետք չէ, եթե պետությունն անվտանգ չէ, եթե փողը չեն ծախսում սահմանների անվտանգության վրա, եթե մենք ամեն օր լսում ենք թշնամու կողմից մի քայլ առաջ գալու և հայկական կողմից զոհերի մասին, այդ դեպքում խոսել նրա մասին, թե ամեն ինչ լավ է, դա ցինիզմի գագաթնակետն է»,- ասաց Քոչարյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր-անդամ Վահե Հովհաննիսյանն է։
Հայ ազգն իր գոյության ամեն հարյուրամյակում ունեցել է գոյաբանական սպառնալիքներ կրող ժամանակաշրջաններ. այդ խնդիրը մեր ազգի համար միշտ էլ էական է եղել, բայց եթե նույն խնդիրն ունեցող այլ ազգեր կարողացել են գտնել ճանապարհ՝ նման սպառնալիքների չբախվելու համար, ապա մենք դա անել չենք կարողացել. մենք շատ խոսել ենք, մինչդեռ խոսելուց զատ՝ գործել է պետք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է։
Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ վերջին տարիներին առհասարակ չկա կառավարում, երկիրը փլուզվում է՝ մեր վերնախավի, մտավորականության, բնակչության նիստուկացի և բարքերի պատճառով։ Դարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ին՝ Ալեքսանդրապոլի, հիմա էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրով։ Երբ հարցը հասնի Երևանին, և թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչև չհասնի Կասկադի սրճարաններ՝ մարդիկ այնտեղ հանգիստ կսրճեն և սրանց կսատարեն։
«Ես այդ օրվա քաղաքացու պատկերն այսպես կարող եմ տեսնել՝ ծակ «դուխով» գլխարկով, որովհետև մարդիկ սկսել են վատ ապրել, մաշված կոշիկներ ու շորեր, որովհետև ամեն ինչ թանկացել է, մրսող քաղաքացի, որովհետև հոսանքն ու գազն է թանկացել, և ունեցել ենք հազարավոր զոհեր: Մենք տեսնում ենք կորուստ ունեցած, ցավով, դժբախտության ու սթրեսի մեջ ապրող, ծակ «դուխով» գլխարկով դժբախտ ու դժգույն քաղաքացու: Այ, դա են իրենք բերել այս 5 տարվա ընթացքում»: