Եթե Փաշինյանը դատարանի առաջ չկանգնի, վաղը բոլորս ենք կանգնելու. Պարույր Հայրիկյան
Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ հայտարարեց` Հայաստանն ուզում են լուծարել բարեկամական կենացների ներքո, ինքն այդ մասին խոսակցությունը պետք է սկսեր դեռևս 2019 թվականից։ Փաշինյանը նաև լուր ուներ Տավուշի մարզում ապրողների համար. նրանց նախապատրաստեց Տավուշից 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացին, ինչի մասին ինքն անձամբ առաջիկայում կասի բնակիչներին՝ նրանց այցելելով։
168 TV-ի եթերում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսի գլխավոր ուղերձներին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի լուծարման մասին խոսակցությունը բացել է միայն ու միայն Փաշինյանը։
ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունները պետք է համարել նրա անձնական վախերի հետևանք, որոնք բխում են նրա ինքնապաշտպանական բնազդից։
«Հայաստանի լուծարման մասին խոսակցությունները սկսվեցին այս ճիվաղի օրոք, որովհետև միայն ճիվաղը կարող է խոսել ոչ թե իրավունքի և արդարության մասին, այլ անասնական վախերի։ Նա ամեն ինչ անում է՝ անձնական պաշտպանությունից ելնելով։ Փաշինյանի համար սուտը գերագույն արժեք է։ Նիկոլը տականք է, նրան պետք է տանել դատարան։ Մարդ, որը համարձակվել է միջազգային հանրությանը հակադրվել և ասել, թե աշխարհը չի ընդունում ինքնորոշման իրավունքը, ինչպե՞ս կարող է հիմա խոսել, չէ՞ որ այդ աշխարհը Մինսկի խումբ էր ստեղծել»,- ասաց Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության ղեկին կանգնած մարդը սատանայի սպասավոր է, ուստի Փաշինյանը պետք է ոչ թե պաշտոնից հեռանա, այլ՝ դատվի։
«Փաշինյանը պետք է գնա բանտ։ Փաշինյանը եթե չկանգնեց դատարանի առաջ, մենք վաղը բոլորս ենք կանգնելու և կանգնելու ենք տիեզերական դատարանի առաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Ինչ վերաբերում է ասուլիսի ողջ ընթացքում Փաշինյանի ներկայացրած յուրօրինակ հնարքին՝ առանց Արցախի հայկական քարտեզի ցուցադրությանը, Պարույր Հայրիկյանը շեշտեց.
«Էս լակոտն էսպես ասում է՝ լավ է եղել, որ Ցեղասպանություն է եղել, չէ՞ որ այդ քարտեզը Ցեղասպանության հետևանքն է»։
Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ բացի վերը նշված պատճառներից, կա ևս մեկ այլ պատճառ, որի համար Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ։
Խոսքը վերաբերում է ՀՀ-ն ղեկավարողի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում մշտապես եղել է իր այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել և փաստացի մարտակոչ է արել ու զինվորներին ուղարկել Արցախ կռվելու՝ Արցախը համարելով Ադրբեջանինը։
«Այսինքն՝ դու միշտ այդ կարծիքի՞ն էիր։ Ա՛յ տականք, այդ դեպքում ինչպե՞ս էիր հրամայում՝ առա՛ջ։ Այսինքն՝ դու ուրիշ բան ես մտածել, բայց ուրիշ բան ես ասե՞լ»,- ասաց Հայրիկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։