Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը մեդիափորձագետ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանում տեղի ունեցող այս բոլոր գործընթացները կապված են 2018թ․ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականՋոն Բոլթոնի՝ Հայաստան այցի հետ, երբ վերջինս Հայաստանին ներկայացրեց Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ճանապարհային քարտեզը։ Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ Փաշինյանը հույս ուներ այդ հարցը լուծել, սակայն նրա ու իր կուրատորների հաշվարկները սխալ գնացին, որովհետև Ռուսաստանը, համենայնդեպս, մինչև 2025թ., դեռ Արցախում է լինելու։
  • Իրանը նույնպես կոշտ հակազդեցություն է ցույց տալիս՝ բազմիցս հայտարարելով, որ թույլ չի տալու Հայաստանի սահմանների փոփոխություն։ Արևմուտքի նպատակը նաև Սյունիքից ռուսական ռազմական ներկայությունը հանելն է։ Ռուսաստանը Սյունիքում ներկա է սահմանային ուղեկալներով Մեղրիում, ինչի մասին, ի դեպ, Հայաստանն է խնդրել, ինչպես նաև Գորիսում և Սիսիանում։ Ռուս սահմանապահների առնչությամբ ՀՀ իշխանությունների՝ բոլոր ռեսուրսներով հակաքարոզչությունն ունի Սյունիքն օտարելու նպատակ։
  • Իշխանությունը սկսեց մոլորեցնել ժողովրդին, թե Ռուսաստանը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով մեզնից տարածք է պահանջում։ Իհարկե, նման բան չկա։ 
  • Շատերն ասում էին՝ Նիկոլն Արցախը կհանձնի, և պրոցեսը կկանգնի, խաղաղություն կլինի, բայց ոչ․ Նիկոլը կանգ չի առնի, քանի դեռ Հայաստանում կա ռուսական ներկայություն։ 
  • Սերժ Սարգսյանի հրաժարականի պահը հասունացվում էր և՛ ներսից, և՛ դրսից։ Եվ երբ պրոցեսը սկսվեց, դրա մեջ ընդգրկվեցին աշխարհաքաղաքական բոլոր կողմերը։ 
  • Գյումրին դարձել է կռվախնձոր․պատահական չէր, որ Նիկոլը քայլել սկսեց Գյումրիից։ Այնտեղ կա ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նախկինում արևմտյան ամենաշատ գրանտները Գյումրի են մտել, և Գյումրիում են տեղի ունեցել հակառուսական ամենամեծ պրովոկացիաները։ 
  • Նիկոլն արդեն սպառվել է։ Նա այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում, ու նրա պահվածքը չի բավարարում և՛ արևմտյան, և՛ ռուսական կողմերին։ Դա հասկանալով՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի վա-բանկ է գնում։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, հոգնեցրել է մարդկանց, այդ թվում՝ աշխարհաքաղաքական դերակատարներին։ 
  • Վստահ չեմ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանն է Նիկոլի փոխարեն Արևմուտքի թեկնածուն։ Նրա հակառուսականությունն անցել է բոլոր սահմանները։ Արևմուտքի методичка-ն նույնն է, ինչ Ուկրաինայի դեպքում։ 
  • Միութենական պետության կեղծ գաղափարը Փաշինյանի հորինվածքն է, որը նա կիրառում է՝ որպես страшилка:

Կարդացեք նաև

  • Պետք է հասկանալ՝ մենք գլոբալ առումով ինչի՞ ենք պետք Ռուսաստանին կամ Իրանին, որի նկատմամբ դարձյալ հակաքարոզչություն է սկսվել։ Թե ինչի՞ ենք պետք Եվրոպային և ԱՄՆ-ին, պարզ է։ 
  • Կարելի է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական կուրսը, բայց դա չի նշանակում, որ պետք է հարաբերությունները սրել մյուսի հետ։ Փաշինյանը թշնամանում է Ռուսաստանի հետ ու պրոբլեմ ստեղծում ողջ երկրի համար։ 
  • Ըստ ռուս ռազմագետ Ռուսլան Պուխովի՝ այն պլանշետները, որոնք Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, իբր տարել էր ուկրաինացի դպրոցականներին, իրականում հայտնվել են ուկրաինական զինված ուժերում՝ որպես անօդաչու սարքերի պուլտեր։ 
  • Առաջ Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, հիմա մենք փորձադաշտ ենք բաց երկնքի տակ։ 
  • Ռուսը, կարող է, վատն է, դանդաղկոտ է, իր պարտավորությունները լավ չի կատարում, ենթադրենք՝ վատ դաշնակից է, բայց ինչի՞ ենք մենք անում հաջորդ քայլը, որ թշնամացնենք մեզ իրենց հետ։ Ռուսը գուցե վատ դաշնակից է, բայց նա սարսափելի է՝ որպես թշնամի: Որևէ երկիր չի խերվել Ռուսաստանի հետ թշնամանալուց։ Նայեք՝ ինչ է կատարվել Վրաստանում, Մոլդովայում, և ինչ է կատարվում Ուկրաինայում: Խոշոր երկրների պատասխանն այդպիսին է լինում: 
  • Ոչ բլոկային, արտադաշինքային երկիր դառնալու գաղափարն ուղեղը թափած մարդու տրամաբանություն է։ Դա գուցե լավ լիներ, եթե մենք լինեինք, օրինակ, Մոնղոլիան, Նոր Զելանդիա, կամ այլ երկիր, բայց ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի պես թշնամիներ, որոնց վերջնական նպատակը վերջին հային վերացնելն է, մտածել արտադաշինքային պետության մասի՞ն… Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Թուրքիան էլ մտնի էս կողմից, ի՞նչ ենք անելու, ո՞վ է փրկելու… Ֆրանսիա՞ն… Թուրքիան և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են: ՆԱՏՕ-ի երկու պետություն միմյանց դե՞մ են կռվելու։ 
  • Կա Ադրբեջան և Թուրքիա, որոնց նպատակը մեզ վերացնելը, ոչնչացնելն է: Նրանք ուզում են մեզ կուլ տալ: Եթե նրանք հարձակվում են՝ ի՞նչ ենք անում: Արևմո՞ւտքն է պաշտպանելու: Իհա՛րկե ոչ: Մեզ կուլ են տալու: Մենք մեր անվտանգության հարցերը պետք է կարգավորենք՝ այս իրողություններից ելնելով: 
  • Մեկ դար առաջ Ֆրանսիան մանդատ ուներ Հայկական Կիլիկիայի վրա։ Բա ո՞ւր է հիմա Հայկական Կիլիկիան, չկա՛։ Ֆրանսիան այսօր կորցնում է իր գաղութներն Աֆրիկայում, մեզ ո՞նց է պաշտպանելու։ Մակրոնին նույն Ֆրանսիայում համարում են անգլիական ագենտ։ Մակրոնը քաղաքականություն է մտել բիզնեսից, նա աշխատել է որպես բանկիր Ռոտշիլդների մոտ: Իսկ ո՞վ է բզբզում Ուկրաինայում՝ Մեծ Բրիտանիան, որի արտաքին հետախուզության ղեկավար, Էրդողանի մտերիմ Ռիչարդ Մուրն Էրդողանի մտերիմն է, և որը հաճախակի հանդիպում է Փաշինյանի հետ։ Մակրոնի մոտ շատ լավ է ստացվում հայերին թաղել ու վերահուղարկավորել, ուրիշ բան նրա մոտ չի ստացվում։ Եթե պետք լինի՝ Շառլ Ազնավուրին գերեզմանից կհանի՝ մի անգամ էլ կթաղի… 
  • Այդ նույն Ֆրանսիան, Մակրոնը, որ հիմա դարդուցավ ա անում՝ գեղեցիկ խոսքեր, ժեստեր անում, հայտարարում, թե արցախցիները պետք է վերադառնան… այդ նույն Մակրո՞նը չէր, որ Փաշինյանին ու Ալիևին կանչեց Պրահա ու ստիպեց, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում: 
  • Եթե պետք լինի՝ ԵԺԿ-ն սուսուփուս ՔՊ-ին կընդգրկի իր կազմում։ Աշխարհը շատ սև ու սպիտակ է դարձել։ Այն, ինչ կատարվում է Արմեն Աշոտյանի հետ, եվրոպական կառույցների պատասխանատվության գոտում է։ Եթե այս իշխանությունների արածի մի տոկոսը ժամանակին իրեն թույլ տար Սերժ Սարգսյանը, վայնասուն կբարձրանար, բայց Նիկոլը свой է Եվրոպայի համար, քանի դեմ է Պուտինին, ուրեմն նրան ամեն ինչ կներվի… 
  • Նիկոլն ուզում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գա, բայց ԵԱՏՄ-ում մնա: Լավրովի հայտարարությունը շատ մեծ հարված էր Նիկոլին, որովհետև նա ասում էր՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, բայց ԵԱՏՄ-ում կմնանք, այնինչ Լավրովն ասաց՝ նման բան չի կարող լինել՝ կողմնորոշվի՛ր, տղա ջան։ Տենց չի լինի, տղա ջան, որ մի ձեռքից վերցնես, մյուս ձեռքին թքես:

  • ՀՀ այս իշխանությունները դավաճան չեն, սրանք թշնամի են։ 
  • Ես միշտ ասել եմ՝ Արցախի կորստով Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը: 
  • Հակառուսական հիստերիայից ո՞վ ա խերվել մինչ օրս, ո՞ր երկիրը: 
  • Հակառուսականության դրսևորման շատ հայտնի դեպք էր, երբ ուկրաինացի մի աղջիկ Եվրոմայդանի ժամանակ հայտարարում էր՝ «Хочу кружевные трусики, хочу в Европу, не хочу китайскую, советскую синтетику», «Хочу кружевные трусики и в ЕС!»: Ի՞նչ եղավ Ուկրաինայի հետ, ո՞վ է ասել, որ դու հայտնվելու ես Եվրոպական միությունում:

  • Լուծումները շատ պարզ են՝ անժամկետ զորավարժություններ Իրանի հետ Սյունիքում, ինչպես նաև շարունակական զորավարժություններ ողջ Հայաստանում։
  • Փաշինյանը երբեք իր կաշին չի փոխելու․նրան մեծացրել են այլ նպատակի համար։ Հայաստանը կարծես գլոբալիստական ուժերի դեսպանն է այստեղ։ Նա և՛ հակառուսական է, և՛ հակաիրանական։
  • Շատերն ասում են՝ դե, մենք ռուսներին կասենք՝ գնա՛, ինքն էլ կգնա: Բա որ չգնա՞… Մեկի մտքով անցե՞լ է՝ ինչ կլինի, եթե ասեն՝ ռազմաբազան հանի, ինքն էլ ասի՝ չեմ հանում: Ի՞նչ ես անելու: Աշխարհը փոխվել է, մարդիկ չեն հասկանում, որ հիմա Նժդեհի ասածն է՝ ուժն է ծնում իրավունք: Ով հասցրեց, ինքն էլ արեց: Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, մարսեց: Իսրայելը կոտորում է Գազայի ժողովրդին, մարսում է, Ռուսաստանն Ուկրաինայում առաջ է գնում, էլի կարողանում է մարսել: Եվ այն հին, լավ միջազգային իրավունքը չի աշխատում: 
  • Մեզ հիմարի տեղ են դնում, իսկ մենք որոշել ենք հիմարանալ։ Սա տրագեդիա է։ Հայ ժողովուրդը երբեք այսպիսին չի եղել։
  • ՀԱՊԿ-ից դուրս գալու Փաշինյանի պետական գաղտնիքը բացահայտեմ, թող գան, դատեն ինձ. ՀԱՊԿ-ից դուրս գալու, թշնամանալու հետևանքը լինելու է Հայաստանի կործանումը։ 
  • Ցավում եմ, որ ընդդիմության մեջ էլ կան խմբեր, որոնք Արցախի վերադարձը կապում են Արևմուտքի հետ։ 
  • Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանին՝ մեզ տալիս է ժպիտներ, իսկ Ադրբեջանի հետ՝ բիզնես: Մեզ աբորիգենի՞, թե՞ հիմարի տեղ են դրել: 
  • Սյունիքի ճանապարհը, կամ, ինչպես թուրքերն են ասում, Զանգեզուրի միջանցքի գաղափարն Էրդողանի էգոն բավարարելու համար է, նա մտածում է՝ ինքը երկրորդ Աթաթուրքն է: Նա ուզում է դառնալ առաջին թուրք ղեկավարը, որը կարողացավ լուծել այն հարցը, որը չի հաջողվել լուծել Քեմալ Աթաթուրքին։ 
  • Իշխանության մեջ հակառուսականության «гонка» է, քանի որ քասթինգը սկսվել է․պրոցես է գնում, քանի որ աշխարհաքաղաքական կողմերը Փաշինյանից բավարարված չեն։ 
  • Շատ վտանգավոր պրոցես է։ Յուրաքանչյուր սխալ գնացող պրոցես կարող է բերել Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատմանը։ Չլինի այնպես, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի օրինակը կրկնվի Հայաստանում։ 
  • Սասուն Միքայելյանին բարդ է պատասխանել, որովհետև ինքը երկրապահ չէ, հրազդանապահ է իր էությամբ: Կապված Արցախի նախագահների հետ՝ բազմիցս ասվել է, որ նույն նախագահներն իրենց կամքով են դուրս եկել ռուսական բազայից՝ ռուսների պաշտպանության ներքո գտնվելով: Եվ քանի որ այնտեղ հարց էր դրված, ու մոտ 70 հոգու մասով Ադրբեջանը շանտաժի էր ենթարկում, որ նրանց կտանի Բաքու, եթե նախագահները չհանձնվեն: Նախագահները այդ քայլն արեցին: Ես կհակադարձեմ Սասուն Միքայելյանին: Այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստանի տարածքում հայտնվել Սամվել Շահրամանյանը, Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը և այլ գեներալներ, պատերազմի մասնակիցներ: Ովքե՞ր են իրենց պահել, բերել և ապահով հասցրել այստեղ: Այստեղ մուտիլովկեք անել պետք չէ:

Առնվազն Ռուսաստանն իր ղեկավարության շուրթերով խոսել է Արցախի նախագահների հարցի մասին, և կարծեմ Պուտինն ասել է՝ ես խնդրել եմ Իլհամ Ալիևին հումանիստական վերաբերմունք ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: Հայաստանի ղեկավարությունը բառ անգամ չի ասել այս ամենի ուղղությամբ: Այսինքն՝ մենք կրկին Ռուսաստանին պարտադրում ենք լինել ավելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանությունները:

Էս մանիպուլյացիաներին պետք է վերջնական պատասխաններ տրվեն: Եվս մեկ անգամ ես ասեմ, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը հանձնվել են Ադրբեջանին, դուրս են եկել ռուսական ռազմաբազայից, որտեղ ռուսներն իրենց անվտանգությունն են ապահովել, ինքնակամ գնացել են, հանձնվել, որպեսզի 70 հոգի գերեվարված ոստիկանության աշխատողներին, հրշեջներին, փրկարարներին ազատ արձակեն:

Ինչպե՞ս է Արայիկ Հարությունյանը հայտնվել ադրբեջանական գերության մեջ, թող Արայիկ Հարությունյանից հարցնեն: Շատ է վստահել Ադրբեջանի անվտանգության աշխատակիցներին: Էլի եմ ասում, Ադրբեջանում Արայիկ Հարությունյանի հայտնվելը մի քիչ այլ ճանապարհով է տեղի ունեցել: Բայց եթե խոսքը գնում է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի մասին, այդ մարդիկ իրենց ինքնազոհության հաշվին 70 հոգի են փրկել, դուրս բերել: Ընդ որում, ուրիշ բան էլ ավելացնեմ, որ որոշների մոտ ցանկություն է եղել ինքնասպանություն գործել, բայց քանի որ ադրբեջանցիները պայման էին դրել, որ Արցախի նախագահների ինքնասպանության դեպքում գերի վերցրած այդ 70 հոգուն չեն ազատի, գնացել, հանձնվել են, այսինքն՝ փրկել են 70 հոգու: Եվ պետք է վերջ տալ այդ մանիպուլյացիաներին և ռուսական կողմին խառնել: Էլի եմ ասում, եթե ռուսական կողմն այդքան վատն էր, ապա ինչպե՞ս են այստեղ հայտնվել Սամվել Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը… Սամվել Բաբայանն այլ ճանապարհով է դուրս եկել և այլ մարդկանց խնդրանքով՝ հաշվի առնելով այն հանգստությունը, որով նա անցել է: Այսինքն՝ հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրություն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կգային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կգա Արցախից, մենք էլ դուրս կգանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թե Արցախի նախագահները դեռևս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չեն թողել, ուղղաթիռ չեն տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս