ՏՏ ոլորտը պահանջում է, որ պետությունը մասնակցություն ունենա իր զարգացման մեջ. Դավիթ Գրիգորյան

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցավ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» խորհրդարանական լսումներ։ Լսումների ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է պետության մասնակցություն՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, նպատակն է՝ նպաստել ոլորտի մրցունակության բարձրացմանը։ Օրենքի նախագծի հեղինակները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են և առաջարկում են իրենց համար նվազեցնել եկամտահարկը մինչև 5 տոկոս և զրոյացնել շահութահարկը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «DevSoft Armenia»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը, որ մասնակցել է նախագծի մշակմանը և Ազգային ժողովում էլ հանդես եկավ դրա պաշտպանությամբ, պնդեց՝ իրենք պետությունից պահանջում են զիջել իրենց վճարած հարկերից որոշակի տոկոսներ, անել զեղչեր՝ ՏՏ ոլորտը փրկելու և աշխարհի այլ երկրներում գործունեություն իրականացնող համանման ընկերությունների հետ հավասար մրցակցային պայմաններում աշխատելու նպատակով։

 «Պետությունն ուղղակի պետք է զիջի որոշակի տոկոս, որպեսզի ոլորտը փրկի և զարգացնի։ Խոսքը վերաբերում է 36 միլիարդ դրամի զիջմանը կամ զեղչին»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իրենք ներկայացրել են հաշվարկներ, թե նման օրենք ընդունելու դեպքում ՏՏ ոլորտը քանի տոկոսանոց աճ կարձանագրի։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի այլ ոլորտներում զբաղվածություն ունեցող մարդիկ պետությանը վճարեն 20 տոկոս եկամտահարկ, իսկ բարձր աշխատավարձային ֆոնդ ունեցող ՏՏ ոլորտի ընկերությունները պահանջում են իրենց 15 տոկոսով ազատել եկամտահակի ծանրությունից, Դավիթ Գրիգորյանը շեշտելով՝ պարզաբանեց՝ եթե դա տեղի չունենա, կվնասվի Հայաստանի տնտեսությունը, որովհետև այս ոլորտի ընկերությունները շատ արագ կտեղափոխվեն այլ երկրներ, որոնք իրենց կառաջարկեն զրո տոկոսանոց հարկային դաշտ՝ տալով նման ընկերություններին անխոչընդոտ գործունեության հնարավորություն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս