Ռուդիկ Հյուսնունց. Նոր պատերազմի դեպքում կորուստներն ու ավերածություններն առնվազն 20-25 անգամ ավելի ծանր ու մեծ կլինեն

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կրակում են, Ադրբեջանի ՊՆ-ն էլ տեղեկություն տարածեց, որ ռազմաօդային ուժերի օդանավերը սկսել են պարեկություն անել սահմանի ամբողջ երկայնքով: Թվում է` էլի մի փոքր և կարող են ծավալվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Որքանո՞վ է` պատերազմի վերսկսման հնարավորությունն իրական. պատասխանելով 168.am-ի այս հարցին ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է.

«Մեր ռազմական փորձագետների հաշվարկներով` նոր պատերազմի դեպքում կորուստներն ու ավերածություններն առնվազն 20-25 անգամ ավելի ծանր ու մեծ կլինեն, քան նախորդ պատերազմի ժամանակ: Միթե խելամիտ ղեկավարը կարող է իր երկիրը տանել ավերման և սեփական ժողովրդի հարյուր-հազարավոր ներկայացուցիչների մահվան պատճառ դառնալ: Սեփական երկիրն ու ժողովրդին նման արհավիրքի տանողն առնվազն հոգեկան լուրջ խանգարումներ պետք է ունենա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս