«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը որակեց` որպես «անարդյունք գործընթաց»: «Մենք չունենք լավ ու վատ պատգամավորներ, մենք ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու հետո ասել, որ` ես ակտիվ եմ, նա ակտիվ չի»,- հայտարարեց նա ու հավելեց, թե որոշ պատգամավորներ իրենց սրբի տեղ են դրել: Գ.Սահակյանը «սպառնաց», որ ԱԺ պատգամավորների մեծ մասին շատ լավ է ճանաչում ու ինքն էլ կարող է նրանց մասին խոսել:
Դոլարային վարկեր ունեցողները կորցնում են դրամի արժեզրկման պատճառով։ Այս մասին վերջին օրերին շատ է գրվել։ Սակայն չէր խանգարի թվային տվյալներով հասկանալ` ինչ կարգի կորուստների մասին է խոսքը։
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ խմբակցությունն իշխանափոխություն ասելով՝ նկատի ունի իրենց պայքարը` թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Նրանք պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու, այլ թույլ չտալու նրան Սահմանադրական փոփոխությունների իրականացման միջոցով պահպանելու իր իշխանությունը 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետ: ԲՀԿ-ն համարում է, որ եթե Սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան հերթական ընտրությունների միջոցով, տեղի կունենա սահմանադրական իշխանափոխություն:
Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները:
«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է. նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը:
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, ընտրում է այն, ինչն իր շահերից է բխում: Այստեղ չկա որևէ բան, որին կարելի է առարկել: Եթե երկիրը, տվյալ պարագայում՝ Հայաստանը, կատարում է ընտրություն և ասում է, որ այս ուղղությամբ է ցանկանում ապագայում ընթանալ, ոչ մի առարկություն դրան չունենք»,- ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Ինձ համար հնազանդ լինելն առհասարակ մի քիչ բարդ է: Քանի որ տեսակով սովոր եմ ինքնարտահայտվել, իմն առաջ տանել… Տանն էլ են դա ողջունել: Արամի հետ հնազանդ լինելը դա այն է, երբ լինում են դեպքեր, երբ ըստ նրա՝ թեման փակ է կամ հենց այսպես է, և վերջ: Սկզբում մեջս եռում էր, թե ինչպե՞ս թե՝ թեման փակ է կամ այլ կերպ լինել չի կարող… Բա իմ ասածն ո՞ւր կորավ…»,- ասում է Արևիկ Ուդումյանը:
«ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա»,- ասում է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:
«Ազատությունն այսօր, այսպես ասած, սահմանները կորցրել է: Ես գռեհկությունը և ազատությունը տարբերում եմ իրարից: Օրինակ` ես, մեկ տարուց ավելի է, չեմ նկարում քաղաքական երգիծանկարներ. նախ` շահագործեցին իմ նկարները, և դա ինձ դուր չեկավ, քանի որ առանց իմ թույլտվության էին անում»,- ասում է նա:
ՀՀ կառավարությունը ներշնչված է ՀՀ քաղաքացիներին առողջ տեսնելու ցանկությամբ: Ընդ որում, ով չի ցանկանում առողջ լինել սիրելի կառավարության առաջարկած տարբերակով, ստիպված կլինի առողջ լինել իր կամքին հակառակ, օրենքո՛վ:
Խոսելով դատարանի վճռի մասին՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ իր վճռում դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու են Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները փողոց դուրս եկել. «Իրենք այս ամենը դիտել են միայն քրեական հանցագործության լույսի ներքո՝ փաստորեն փորձելով դա քողարկել դրա տակ: Մինչդեռ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները փորձում էին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, այսինքն՝ բարձրացել իրենց ձայնը, օգտվել երթ անցկացնելու իրենց իրավունքից»:
Հին հավատալիքների համաձայն, մարդիկ փշաբույսերն օգտագործում էին որպես հուռութ` «չար աչքից» զերծ պահելու տունը (հակապես աստղափուշը, որը շատերը փակցնում էին տան օճորքին և հավատում, որ այն տիրոջը կպահպանի շառից, փորձանքից և այլն)։ Բայց ես գերադասում եմ այդ նպատակների համար բնակարանում աճեցնել թարմ բույսեր։ Օրինակ, կակտուսը կլանում է էլեկտրամագնիսական ճառագայթները։ Ի տարբերություն այլ բույսերի, այն գիշերով «սպառում» է ածխաթթու գազ` հարստացնելով տան օդը թթվածնով։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշ անդամներ չափազանց վիրավորված էին այն փաստից, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հարցով գլխադասային էր ճանաչել Տնտեսական հարցերի հանձնաժողովին:
«Վերահսկիչ պալատն ունի բարեփոխումների իր տեսլականը, ՎՊ-ն պատժիչ ձեռք չէ,- նկատեց Ի.Զաքարյանն ու հավելեց,- Վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան: Ազդեցիկ է այն վերահսկողությունը, որը նպաստում է գործերի լավացմանն ու առողջացմանը: Սա է հիմնական առաքելությունը»:
Ստեփանյանը մեկն է այն կոմունիստներից, ովքեր գիտեն, որ Սարգսյանը պատռել է իր կուսակցական տոմսը, և համարում է, որ բարոյապես ճիշտ չէ, որ կուսակցությունից հրաժարված մարդը ղեկավարի կուսակցությունը: Ըստ Ստեփանյանի՝ Հայկոմկուսի առաջին քարտուղարը կուսակցություն ղեկավարելու միայն մի հիմնավորում ունի. ինքն իր անձնական միջոցներն է ծախսում կուսակցության վրա: Կոնֆերանսի ժամանակ էլ Սարգսյանը նույնն է կրկնել՝ ասելով. «Դուք բոլորդ էլ գիտեք, որ ես իմ ընտանեկան բյուջեն եմ ծախսում կուսակցության վրա: Եվ դիմելով ինձ՝ նա հարցրեց. «Ճի՞շտ է, ընկեր Ստեփանյան»: Ես էլ ասացի՝ բայց մենք ինչքա՞ն պետք է սպասենք, որ ձեր ընտանեկան բյուջեն սպառվի: Ինձ իր ընտանեկան բյուջեն չի հետաքրքրում, ես նկատի ունեի, թե` երբ ենք մենք ազատվելու քեզանից»:
Այսօր տեղի ունենալիք ՀԿԿ 39-րդ համագումարը որևէ ներքաղաքական նշանակություն չունի, դրա միակ իմաստը կուսակցության գործող ղեկավար Տաճատ Սարգսյանի ընտրությունն է: Սարգսյանը ՀԿԿ առաջին քարտուղար դարձավ այս տարվա փետրվարի 23-ին տեղի ունեցած կուսակցության պլենումի ժամանակ, հիմա նա ուզում է ընտրվել համագումարով:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասել է, որ վերաքննիչ դատարանին խնդրել է փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը, բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը:
«Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը` մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունը առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,- 168.am-ին ասել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել:
Դժվար չէ կռահել, որ հանդիպման ժամանակ ոչ թե դեսպան Հեֆերնն է փորձել հայ պատգամավորներին համոզել ԵՏՄ-ին միանալու աննպատակահարմարության մեջ, այլ որոշ հայ պատգամավորներ են փորձել դեսպանին համոզել, որ Հայաստանը պարտադրված է միանալ ԵՏՄ-ին, և ԱՄՆ իշխանություններն էլ պետք է ըմբռնումով մոտենան Հայաստանի որոշմանը:
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի համաշխարհային գներն այդքան անմիջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ազգային դրամի փոխարժեքն այդքան կապված կլինի նավթի բորսայական արժեքի հետ:
«Չեմ կարծում, թե որևէ բան է փոխվել` բացառությամբ մի բանի. այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության խորացման համատեքստում: Ես չեմ ասում, թե դա այդ խորացման հետևանքն էր, բայց միայն զորավարժությունների փաստը և դրանց մասշտաբը, իմ կարծիքով, ուղիղ տրամաբանական կապ ունեն Ռուսաստանի հետ համագործակցության, այդ թվում` ռազմական համագործակցության հետ»,- ասում է վերլուծաբանը:
«168 Ժամին» էր դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, գործազուրկ Կարեն Գևորգյանը` խնդրելով տպագրել իր շնորհակալական խոսքը: Նա շնորհակալություն է հայտնում Մալաթիա-Սեբաստիա համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին` ծանր պահին իրեն օգնելու, ձեռք մեկնելու համար։
Միակ ծուխը, ուր իրոք խնդիր կա, Նիցցայինն է: Բայց Նիցցան մեկ ծուխ է` 23-ի մեջ: Չնայած Նիցցայի մարդիկ մի քիչ շատ են աղմկում: Պետք է ճիշտն ասել: Մյուսներում ամեն ինչ նորմալ է: Ի՞նչն է Նիցցայում հարցը՝ մարդիկ` իբրև թեմ, ուզում են, որ բոլոր ծուխերը Ֆրանսիայի մեջ նույն կանոններն ու կարգավիճակն ունենան, և բոլորը նույնն ունեն, բացի Նիցցան: Մենք ուզում էինք, որ իրենց կանոնները մեր թեմի կանոններին համապատասխանեն, բայց նրանք մերժեցին դա, խնդիրներ եղան: Խնդիրն ավելի բարդացավ, նույնիսկ դատի գնացինք, նոր ծուխ հիմնեցինք Նիցցայում, որն այժմ աշխատում է:
Որքան էլ տարօրինակ լինի, փորձագետներն ու ԶԼՄ-ները սկսեցին քննարկել ոչ այնքան դրամի արժեզրկման փաստը, այլև դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը: Պատճառն այն էր, որ անորոշությունը փարատելու ու շուկան լարվածությունից դուրս բերելու նպատակ ունեցող այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր էր պարունակում, քան պատասխաններ:
Հաջորդ խնդիրը, որի մասին խոսեց Թևան Պողոսյանը, ԵՏՄ երկրներում կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, որը ներկայացվում է` որպես առավելություն: Ըստ Պողոսյանի՝ ինքը տեղյակ է, որ թե ռուսական և թե ղազախական կապիտալի որոշ մասը կեղտոտ փողեր են, և նախկինում ինքը տեղեկացված է եղել, որ, օրինակ, ղազախական կողմից եղել են առաջարկներ` այդ գումարները Հայաստանում ներդնելու և մաքրելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը կանխել է նման գործողությունները: Մինչդեռ այժմ ինքը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ «կեղտոտ փողերի լվացքատուն»:
Չնայած այդ կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այդ բանակցությունների և համաձայնագրերի հետ որևէ կապ չունեն: Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Իսկ թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը՝ հայտնի չէ: Երևի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ:
Երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 5 կողմ և 2 դեմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին: Ընթացակարգի համաձայն՝ այս դրական եզրակացությունը ստանալուց հետո պայմանագիրը պետք է քննարկվի արդեն դեկտեմբերի 1-4-ի ԱԺ լիագումար նիստում: Հանձնաժողովում տեղի ունեցած երեկվա քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանում ևս այն հեշտությամբ կանցկացվի: