Ամերիկացի վերլուծաբանը ափսոսում է, որ Հայաստանը միացավ «Պուտինի միությանը»

«Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է եղել Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի որոշման պատճառը: Մեր զրուցակցի կարծիքով՝ Եվրամիությունը հեռու է կատարյալ լինելուց, բայց նա հավատարիմ է թափանցիկ քաղաքականությանն ու ժողովրդավարությանը, և հենց դրա համար Հայաստանը պետք է շարունակեր հետամուտ լինել Եվրամիության հետ ասոցիացմանը և հետագայում` նաև նրան անդամագրվելու քաղաքականությանը:

«Դա անելն այնքան էլ հեշտ չէր լինի, բայց ստացվելիք օգուտները կարժևորեին այդ գործընթացը: Հավանաբար Հայաստանի նախագահը չի կարծել, որ կարող է այդքան հեռուն նայել, կամ էլ վախեցել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ի վերջո կհանգեցնի իր իշխանության կործանմանը»,- ասաց Գոբլը:

Ամերիկացի վերլուծաբանը շատ է ափսոսում, որ Հայաստանը միացավ «Պուտինի միությանը»՝ ԵՏՄ-ին, որովհետև Հայաստանը ոչ մի օգուտ չի ստանալու այդ անդամակցությունից՝ ի հեճուկս Հայաստանի ղեկավարության հայտարարությունների: Խոսելով Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մասին՝ Փ. Գոբլը կարծիք է հայտնել, որ ներխուժելով Ուկրաինա՝ Պուտինն աշխարհը մոտեցրել է համաշխարհային պատերազմին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս