Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը:
«Եվրոպական միությունը հեռու է կատարյալ լինելուց. ըստ իս՝ Եվրամիությունը չափից ավելի բյուրոկրատական է»,- ասում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
«ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա` որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել«,- ասում է Լևոն Զուրաբյանը՝ խոսելով 1993 թ. կնքված և 1994 թ. ՀՀ Գերագույն խորհրդում վավերացված «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի մասին:
Ի վերջո, ո՞վ է ներկայացնում «Ժառանգության» տեսակետը. Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ Արմեն Մարտիրոսյանը: Երևի նրանք երկուսն էլ, քանի որ «Ժառանգությունը» կոմպլեմենտարիզմի դասական օրինակ է: Այսուհետ ևս Զարուհի Փոստանջյանը կշարունակի ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին մեղադրել դավաճանության մեջ, իսկ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը կմասնակցեն եռյակի նիստերին և կքննարկեն համատեղ գործողությունների ծրագրեր: Իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա այս կոմպլեմենտարիզմի երաշխավորի դերում:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ իհարկե, փորձել է հերքել Փոստանջյանին՝ ասելով, որ դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող, և բոլոր քվեարկողները մեր հայրենակիցներն են: Նա նաև հույս է հայտնել, որ ի վերջո Հայաստանը կունենա հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
«Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է եղել Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի որոշման պատճառը:
2013թ. հունվար-հոկտեմբերի ընդհանուր զուտ ներհոսքի ցուցանիշը սխալ է գրված։ Այն պետք է լիներ 1 միլիարդ 252 միլիոն դոլար, մինչդեռ նշված է 1 միլիարդ 86.8 միլիոն դոլար։
Բնական կոսմետիկ դիմակները վայրկենապես կհարթեցնեն մաշկը, բայց երկարատև էֆեկտ կարող է ապահովվել միայն դրանց տևական օգտագործումից հետո: Ցանկալի է, որ բոլոր լիֆթինգ դիմակները դեմքին քսվեն պառկած վիճակում: Այդպես մաշկը կհարթվի բնական կերպով և նույն կերպ էլ կմնա: Իսկ եթե դուք դիմակը քսեք դեմքին ու շարունակեք զբաղվել տնային գործերով, ապա կոսմետիկ միջոցով ծանրացած ձեր մաշկը, ընդհակառակը, կարող է ձգվել դեպի ներքև:
«Կարծես թե եռյակի ապագան արդեն պրծավ: Եթե հիշում եք, սկզբնական շրջանում քառյակ էր, հիմա ինչ-որ կիսատ-պռատ եռյակ է մնացել, որը, պարզ չէ` ինչով է զբաղվելու: Րաֆֆի Հովհաննիսյանի առանձին հանրահավաքը, հանրահավաքներին հնչեցրած նրանց հայտարարությունները խոսում են այն մասին, որ եռյակն արդեն իսկ պառակտված է»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին:
Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնողները չունեն: Արդեն երկու ամիս է` նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը:
«Եթե ինչ-որ մեկը կարգավորումը սկսում է այն համոզմամբ, որ որևէ սահման չի կարող փոխվել բանակցություններում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կփոխվեն բռնության միջոցով»,- ասում է ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
Արդյոք հայ եկեղեցու պատրիարքին բնորո՞շ է «տղայի մը նման», էլեկտրոնային նամակի ոճով խոսել Վեհափառի հետ՝ զարմացած է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մեկն է այն սրբազաններից, որի անունը վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսին գրած իր երկրորդ նամակում նշել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Դրամի արժեզրկման ներկայիս պրոցեսը ոչ մի լավ բան չի խոստանում։ Պարզապես ԿԲ-ն, կառավարությունը և մյուսները փորձում են այս ամենի մեջ դրական երանգներ գտնել:
Խուճապի փոխարեն` պետք է հզոր կամքի դրսևորում ցուցաբերվի, այնպիսին, որ թույլ չտրվի, որ այս երկիրը, այս անկախությունը, այս նոր ստեղծված դրամը որևէ ձևով վտանգվի կամ օգտագործվի այլ նպատակների համար
2015թ. մեզ սպասվում են բավական բարդ տնտեսական մարտահրավերներ, որոնք ունենալու են լուրջ բացասական հետևանքներ:
ՀՀ Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի շուրջ քննարկումները մտել են վերջնական փուլ: Այսօր պատգամավորների ելույթները կշարունակվեն, որից հետո տեղի կունենա քվեարկությունը, որի ելքը դժվար չէ կանխատեսել: Երեկ պատգամավորների հնչեցրած բոցաշունչ ելույթներից արդեն պարզ էր, թե ինչպիսի տրամադրվածություն ունեն և ինչպես են քվեարկելու: Իհարկե, եղան նաև մի քանի դեմ ելույթներ:
ԲՀԿ-ականները համոզված են, որ նոր ընտրությունների դեպքում իրենք կկարողանան ունենալ մեծամասնություն, և, եթե անգամ կառավարման համակարգը փոխվի և դառնա խորհրդարանական, իրենք ունենալով խորհրդարանական մեծամասնություն` կդառնան իշխանության իրական տերը:
Նրանք, ովքեր քիչ են ջուր խմում, հաճախ են հիվանդանում: Առողջ լինելու գրավականը շատ մաքուր ջուր խմելն է: Ջուրը խոնավացնում է բրոնխների մակերևույթը, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը (հատվածներ, որոնք ավելի զգայուն են բակտերիաների հարձակման նկատմամբ)` ակտիվացնելով նրանց պաշտպանական ունակությունները:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային խոսում են իրենց ապագա պլանների մասին:
«Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը:
ՀՔԾ հաղորդագրության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան` հայտնեց. «Նախ` ակնհայտ փաստ է, որ որևէ կառույցում (գերատեսչությունում) գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարևոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը (գերատեսչությունը) ինչպիսի լուծում և գնահատական է տալիս»:
Մեր արդարադատությունն այնքան անարդար ու կոռումպացված է, որ մարդու շունչն իրո՛ք կտրվում է: Մարդասպանին արդարացնող և անմեղ մարդուն դատապարտող դատավորների հավաստիացումը՝ վճիռները հրապարակելուց առաջ. «Հանուն Հայաստանի Հանրապետության», բացարձակ արժանահավատ չեն:
Ընկուզեղենը վիտամինների, միկրո, մակրոտարրերի և սպիտակուցների կարևորագույն աղբյուր է. խորհուրդ է տրվում ուտել օրը 30-50 գրամ, իսկ ոչ մսակերներին` 100-150 գ։ Ընկույզների տեսականին մեծ է, ես կպատմեմ դրանցից մի քանիսի առանձնահատկությունների մասին։
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը որակեց` որպես «անարդյունք գործընթաց»: «Մենք չունենք լավ ու վատ պատգամավորներ, մենք ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու հետո ասել, որ` ես ակտիվ եմ, նա ակտիվ չի»,- հայտարարեց նա ու հավելեց, թե որոշ պատգամավորներ իրենց սրբի տեղ են դրել: Գ.Սահակյանը «սպառնաց», որ ԱԺ պատգամավորների մեծ մասին շատ լավ է ճանաչում ու ինքն էլ կարող է նրանց մասին խոսել:
Դոլարային վարկեր ունեցողները կորցնում են դրամի արժեզրկման պատճառով։ Այս մասին վերջին օրերին շատ է գրվել։ Սակայն չէր խանգարի թվային տվյալներով հասկանալ` ինչ կարգի կորուստների մասին է խոսքը։
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ խմբակցությունն իշխանափոխություն ասելով՝ նկատի ունի իրենց պայքարը` թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Նրանք պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու, այլ թույլ չտալու նրան Սահմանադրական փոփոխությունների իրականացման միջոցով պահպանելու իր իշխանությունը 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետ: ԲՀԿ-ն համարում է, որ եթե Սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան հերթական ընտրությունների միջոցով, տեղի կունենա սահմանադրական իշխանափոխություն:
Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները: