Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է:
Զառա Մխեյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ համամի՞տ եք արդյոք երգչուհի Իրինա Ալեգրովայի հայտնի երգի բառերի հետ` «Все мы бабы стервы», ասաց. «Նա միշտ այդ հարցին պատասխանում է հետևյալ կերպ. «Лучше быть стервой, чем дурой»: Իհարկե, կա իրականություն այդ խոսքերի մեջ: Ժամանակին, երբ աշխատում էի Երևանում` մոդելային գործակալությունում, հետագայում պարզվեց, որ իմ աշխատակիցներն ինձ стерва էին անվանում: Մեծ մասն ասում էր, որ սիրում է ինձ, մի մասն էլ ինձ стерва էր համարում: Ես համարում եմ, որ դա հաճոյախոսություն է: Իհարկե, ես ինձ стерва չեմ համարում, բայց երբ փորձում եմ վերլուծել ինձ, ստացվում է, որ ինչ-որ մի բան կա այդ խոսքից (ծիծաղում է.- Ք.Մ.)»:
«Ժողովրդավարության կիրառումն է, որ հնարավորություն է տալու առողջ ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այսօր թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում հայկական կյանքի ամենամեծ արատը ժողովրդավարության պակասն է»:
«Իշխանությունների ու հետաքննության հանդեպ անվստահության պայմաններում ժողովուրդն ինքն է սկսում սեփական վարկածներ ստեղծել, բայց արդեն դավադրության տեսությունների տեսքով, որն ամեն ինչ դիտարկում է մեկ հարցի ներքո՝ ո՞ւմ է դա ձեռնտու»,- ասում է Արթուր Մարտիրոսյանը:
«Իրականում ՌԴ տնտեսության ճգնաժամն արդեն իսկ իրականություն է: Հարցն այն է, թե որքա՞ն երկար այն կշարունակվի և որքա՞ն խորը այն կլինի: Իհարկե, ինչպես նշեցիք, շատ բան կախված է արտաքին գործոններից` նավթի գնանկումից ու պատժամիջոցներից, թեև այսօր պատժամիջոցներից մեծ վնաս չի նկատվում»,- ասում է ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993 թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևը:
Կառավարությունը որոշում է սահմանափակել սպիտակ շաքարի ներմուծման քանակը՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով։
«Ես 54 տարեկան մարդ եմ և կարող եմ ասել, որ մեր քաղաքում ռուսների նկատմամբ միշտ էլ հարգանք ու վստահություն է եղել, Գյումրիում 3 ռուսական եկեղեցի կա, քաղաքում շատ լուրջ ռուսական հետք կա. քաղաքաշինությունից սկսած` մինչև մշակույթ: Մի ոճրագործի, մի վիժվածքի պատճառով տարիներով ձևավորված վերաբերմունքը չի փոխվում: Ռուսաստանի բանտերում էլ շատ հայ մարդասպաններ կան, վիժվածքներ կան նստած, ի՞նչ է, դրանց պատճառով ռուսները սկսեն հայերին թշնամանքո՞վ վերաբերվել, համարեն, որ հայերը հանցագործ մարդասպաննե՞ր են»,- ասում է Գյումրիի նախկին քաղաքապետը:
«Ռուսաստանը գնում է զիջումների, Ռուսաստանը դառնում է փափուկ միայն այն ժամանակ, երբ իր առջև տեսնում է իրական ռազմական ուժ»,- ասում է նա:
«Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավապահ մարմինների տիրապետության տակ, իսկ ըստ պայմանագրի՝ քննչական գործողություն կատարելիս ՌԴ իրավապահ մարմինները պետք է թույլտվություն ստանային մեր իրավասու մարմինների կողմից, որից հետո կատարեին իրենց քննությունը»,- ասում է փաստաբանը:
Ռուսները չեն ուզում հանձնել իրենց ստահակին: Բայց արդյոք որևէ մեկը պահանջո՞ւմ է Ռուսաստանից դա՝ բացի Հայաստանի հասարակությունից: Պահանջ ներկայացնողը միայն հասարակությունն է, իսկ իշխանություն՝ որպես այդպիսին, այս հարցում չկա: Իսկ եթե իշխանությունը չկա, բացակայում է սեփական քաղաքացիներին գնդակահարելու հարցում, ուրեմն նա բացակայում է ընդհանրապես:
«Ցանկացած հանցագործի այդ սահմանապահը պետք է արգելանքի տակ վերցնի ու հանձնի ՀՀ իշխանություններին: Դա չի արվել: Ինչո՞ւ չի արվել: Այդ հարցերը պետք է տրվեն պետական պաշտոնական մակարդակով, ու պետք է պահանջատեր լինել: Մինչ օրս չենք տեսել մեր պաշտոնյաների կողմից որևիցե պաշտոնական պահանջ»:
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդե՛ն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ` կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն։
«Այս պահին ասում են, որ մեր դաշնակիցն են, բայց մի օր կարող է փոխվել: 100 տարի առաջ բոլշևիկներն են Քեմալին ոսկին տվել, որ նա զինվել է: Բացեք, նայեք Էրդողանի և Պուտինի մամուլի ասուլիսը, նման մերձեցումը մեզ համար շատ վտանգավոր է, մենք իրավունք չունենք` չգնահատենք ու զգայուն չլինենք»:
Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ: Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ:
Երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:
Առցանց «Առավոտի» խմբագիր, հայտնի լրագրող Աննա Իսրայելյանը նույնպես առանձնապես դրական սպասելիքներ չունի, իսկ այս տարին իր հուշերում կպահպանվի` որպես լարված տարի:
Անցնող 2014-ն ամփոփեցինք ու Նոր տարվա սպասումների մասին զրուցեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ
Հաճախ եմ խորհում այս մասին ու չեմ հասկանում` ո՞ր մեկն է: Երբեմն մտածում եմ` արդյո՞ք ճիշտ արեցի, որ այս ուղին ընտրեցի:
Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Ընդհանուր առմամբ, գործարարությունն ամբողջ տարին եղել է տարբեր տեղեկատվությունների ազդեցության ներքո` մխիթարական կամ ոչ մխիթարական լուրեր, անսպասելի վիճակներ են առաջացել
Ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով այդ նախագծի գլխավոր դերակատարի` Ռուսաստանի ներկայիս տնտեսական ու քաղաքական վիճակը, և արդյո՞ք 2015թ. հունվարի 1-ից Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կլինի իրական, թե՞ կմնա վիրտուալ, հռչակագրային մակարդակում:
Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, մեծ վնաս պատճառեց մարտի ցրտահարությունը, որ հիմնականում հարվածեց ծիրանի, վաղահաս պտղի այգիներին, և ծիրանի մոտ 90-95% բերք կորցրինք Հայաստանում:
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Անցնող տարին փոքր ու միջին ձեռնարկատիրության համար լի էր առավել բացասական, քան դրական փոփոխություններով: Նման գնահատական մեզ հետ զրույցում տվեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
Ըստ ԲՀԿ-ականների՝ հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հավաքվի ոչ թե 30 հազար, այլ միանգամից 300 հազար կամ գուցե ավելի մարդ
«Սա է Հայաստանը, որովհետև իշխանության իրական տարանջատում չկա: Սահմանադրությունում գրվածը դեկլարացիա է…
Խնդիրները գնալով ավելի են խորանում, իսկ անորոշությունն ու անկանխատեսելիությունը` մեծանում։ Ու այս պարագայում Հայաստանին սպասում են նոր, ավելի լուրջ մարտահրավերներ։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր բանտարկյալներ կան, որոնց վրա չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատումը, ովքեր դատապարտված են ավելի մեղմ հանցագործությունների համար…
«Ակումբներում էլ չեմ երգի. հավեսս առա, էլ ինձ հետաքրքիր չէ: Առաջիկա համերգը լինելու է այս դեկտեմբերի վերջին. օրը որոշված չէ, բայց հավանաբար այս ամսվա մեջ. Ռազմիկ Դավոյանի և իմ համատեղ երեկոն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում»,- ասում է Վահան Արծրունին: