Տեսնում են հայ պաշտոնյաների ճոխ տները…
«Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղիգց է գալիսգ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- 168.am-ին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը: Ըստ նրա՝ կոռուպցիայից վերցվող գումարները քաղաքացիական հասարակությանն օգուտ չեն բերում: Թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ՝ հարցին, Ֆ.Դանքոմբը պատասխանել է. «Իմ փորձը ցույց է տալիս, որ երկու կարևոր ոլորտներ կան՝ հարկահավաքումը և բյուջետային միջոցների ծախսումը: Այս երկու ոլորտների թափանցիկությունը մեծացնելու կարիք կա, հաշվետվողականությունը մեծացնելու կարիք կա և, իհարկե, օգտակար գործողության գործակիցն է պետք բարձրացնել: Նաև պետք է բյուջետային միջոցների վատնումը պակասեցնել: Միացյալ թագավորությունում ասում ենք՝ փողի արժեքավոր ծախսում, ապահովել՝ կոռուպցիայի, խարդախության ռիսկերը նվազագույնի հասցնելով հանդերձ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: