Փոփոխվող անփոփոխության այս գյուտը ռեկորդների որևէ գրքում գրանցված չէ ու արտոնագրային որևէ բյուրոյում արտոնագրված չէ, բայց հենց այս գյուտի շնորհիվ է Հայաստանի իշխանությունը սնուցում իրականության փոխարեն հասարակությանը ներկայացվող պատրանքը։
Ըստ Վանիկ Զաքարյանի՝ այն, որ Հայաստանի նման փոքր երկրում կան թվով 40-ից ավելի գրոսմայստերներ, խոսում է շախմատի շատ մասսայական լինելու մասին:
«Երևի ապրիլի վերջին զոհն էր։ Թող իրենով էլ ամեն ինչ ավարտվի։ Թող գոնե այս «խաղաղությունը» պահպանվի։ Թող մեր զինվորները ծառայեն, գան, որ չվախենան ծառայելուց, ահուսարսափով չգնան»,- ասում է տիկին Անահիտը։
Արի ու տես, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվար-մայիսին մշակող արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 3.8%: Ստացվում է` աճի տեմպը պետք է եռապատկվի։ Ինչպե՞ս։ Սա կարող է 2 բան նշանակել։
«Հիմա հասարակությունը շատ ավելի պահանջատեր է դառնում, և քաղհասարակությունը պետք է բարձրանա այդ պահանջատիրությունից և առաջնորդի հասարակությանը, ստիպի պետությանն ու իշխանությանը ստանձնել այդ պատասխանատվությունը։ Ստացվո՞ւմ է, թե՞ ոչ` չգիտեմ, չեմ կարող ասել, դեռ շատ անկայուն, անորոշ է վիճակը»։
Որպեսզի 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր
Մի ժամանակ մեր կառավարությունը պարբերաբար տնտեսության որևէ ոլորտ գերակա էր հայտարարում: Չի կարելի ասել, որ դրանից անմիջապես հետո տվյալ ոլորտը միանշանակ հայտնվում էր ծանր իրավիճակում: Բայց նաև հակառակը պնդել էլ չի կարելի: Արդեն դժվար է հիշել, թե զբոսաշրջությունը որ թվականից է գերակա հայտարարվել:
«Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։
Այժմ բրենդը պատրաստ է։ Սակայն հարց է` կդառնա՞ Հայաստանի բրենդ, թե՞ ոչ։ Այն բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, և դատելով գրառումներից ու մեկնաբանություններից` հայաստանցիների ճնշող մեծամասնությանը ներկայացված տարբերակը դուր չի եկել։
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հերքեց, որ կարմիր գծեր գծված են այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է երթևեկության օրենքով. «Նման բան չկա, խաչմերուկներին շատ մոտ գծանշում արված չէ, ոչ էլ կայանատեղի է կազմակերպված…»:
«Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը»։
Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել է 7.4 անգամ։
Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:
«Վլադը նշանառու-օպերատորն էր։ Աշնանն իրենց պալիգոններ էին տարել։ Ասաց` Սեյրան Օհանյանը պիտի գա։ Որպես լավ նշանառու-օպերատոր` ժամացույց էր նվիրել, բայց մեզ չէր ասել։ Զինծառայողներից մեկի հետ նվերն ուղարկել էր»,- ասում է Վլադիմիրի մայրը:
Այն օրվանից, երբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ-IT) արտահայտությունը հայտնվեց մեր բառապաշարում, այն միանգամից դարձավ ՀՀ իշխանությունների ելույթների ու ծրագրերի անբաժան մասը։
«Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,- ասում է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը։
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրվում: Սա օրինաչափություն չէ, սակայն կա նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նվազեցնել տարբերությունն իրենց և նրանց միջև, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականությամբ:
«Խենթանալու օդ էր գագաթում: Այնտեղ հատուկ շնչառական սարքով մնացի կես ժամ, որովհետև առանց դրա հնարավոր չէ երկար մնալ այդպիսի բարձրության վրա: Սկսեցի անմիջապես հանել իմ հետ վերցրած բոլոր դրոշները…»:
Մինչ մեր որոշ հայրենակիցներ հույսեր էին փայփայում, թե ուր որ է Ռուսաստանի օգնությամբ ետ կբերենք մեր պատմական հողերը` ռուս-թուրքական հարաբերությունները մտան կարգավորման փուլ։
«Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում»:
ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթաժողովին թույլ է տալիս ենթադրել, որ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ԼՂ հակամարտության հատվածը չի լինի հակահայկական: Վարշավայի գագաթաժողովի ընթացքում Հարավային Կովկասի երկրներից գագաթաժողովից արդյունքներ է ակնկալում վրացական կողմը, որը հույս ունի ՆԱՏՕ-ից անդամակցության ճանապարհային քարտեզ ստանալ:
Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի:
Երբ տղաները փորձել են օգնություն ցույց տալ, Տիգրանն ասել է, որ ուշադիր լինեն՝ «թուրքի ոտքը սահման չմտնի»։ Տիգրանին տեղափոխել են հոսպիտալ, սակայն հերոսի կյանքը փրկել չի հաջողվել։
«Այո, դեմ է քվեարկում, որովհետև ասում եմ՝ 500 զոհի պարագայում չեն դատապարտում ագրեսորին։ Հենց միայն դրա համար դեմ եմ քվեարկել, շատ էլ լավ եմ արել։ Հիմա հետին մտքով որ նայում եմ, գտնում եմ, թե ինչքան ճիշտ ու գրագետ եմ վարվել»։
«ԼՂ հակամարտությունը չի եղել ռուս-թուրքական սրման պատճառ։ Թեև մեզ մոտ հիմնավոր կարծիքներ էին շրջանառվում, որ ռազմական գործողությունների նախաձեռնումն առանց Թուրքիայի աջակցության չի եղել»։
Անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները, կարելի է ասել, ամենաանարժանահավատ վիճակագրական տվյալների շարքից են։ Փորձենք հասկանալ՝ ինչ է ասում մեզ պաշտոնական վիճակագրությունը։
Հայաստանում սկսվում է արձակուրդային մեծ շրջանը: Խորհրդարանականները վաստակած հանգստի անցնելուց առաջ մի բոլ զվարճացրեցին բոլորիս: Բայց որպեսզի առանց խորհրդարան կյանքը մեզ մեղր չթվա, հասցրեցին սպառնալ նոր հարկային օրենսդրությամբ:
Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել անշարժ գույքի գրավի դիմաց «տոկոսով փող տալու» պրակտիկան, երբ դրանով զբաղվում են անհատները՝ բավականին բարձր, բանկային՝ առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներից ավելի բարձր տոկոսադրույքով։
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»։