Բաժիններ՝

«Հիմա ի՞նչ, Հայաստանը զարգանալու դեպքում պետք է «քարկապ» ընկնի՞, այդպե՞ս է ստացվում». Վահագն Սահակյան

«Հերթական մանիպուլյացիան ու անտրամաբանական հայտարարությունն է»,- այսպես է բնորոշում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությունը Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Տիգրան Ավինյանն ասել էր, որ «Խցանումները տնտեսական ակտիվության հետևանք են»։

Ըստ Վահագն Սահակյանի, եթե նույնիսկ ընդունենք, որ Տիգրան Ավինյանն այնքան գրագիտություն ունի, որ նման հայտարարություն է արել, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է իշխանությունը, եթե չպետք է այդ ու մյուս հարցերը լուծի։

«Հիմա ի՞նչ, Հայաստանը զարգանալու դեպքում պետք է «քարկապ» ընկնի՞ իրենց երեսից, այդպե՞ս է ստացվում։ Այսօր Երևանում գործը «կպցնելու վրա» է, դրա համար էլ բոլորը մեքենաներով են, ու սա իրենք համարում են տնտեսական զարգացում։ Բա ինքը դրա համար է քաղաքապետ, որպեսզի Երևանի ավտոբուսային ցանցը եռապատկի, քառապատկի ու դա չդիտարկի՝ որպես բիզնես, դրա համար մարդիկ հարկերի ձևով վճարում են։ Իրենք ինչի՞ համար են, որ մեկնաբանեն, թե խցանումներն ինչո՞ւ են շատ, թե՞ որ այդ հարցերը լուծեն։

Կարդացեք նաև

Ստացվում է, որ այս երկրում եթե տնտեսական ակտիվություն կա, իրենց հունարն է, ու եթե մարդիկ մնում են խցանումների մեջ, պետք է ուրախանան։

Անկեղծ մի անեկդոտ հիշեցի, ասում է՝ «Հայաստանը մեծ-մեծ քայլերով գնում է դեպի պայծառ ապագա ու հանկարծ «գայիշնիկները» կանգնեցնում են»։ Հիմա սրանցն է, ուզում են տնտեսությունը կանգնեցնեն խցանումների մե՞ջ, որ կանգնի ու չզարգանա՞»,- 168.am-ին ասաց Վահագն Սահակյանը։

Ըստ նրա, օրվա իշխանությունների մոտ սովորություն է՝ իրենց բոլոր բացասական կողմերը ներկայացնել՝ որպես ձեռքբերում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն իր հացի ճանապարհը դնում է Ադրբեջանի հսկողության տակ ու հայտարարում, որ մեծ ձեռքբերում է։ Այսինքն՝ ճանապարհը, որով Հայաստանը հաց է ստանում, տարել են Ադրբեջանով, հետո էլ վաղը կարող են ասել՝ ինչ անենք, վատ բան ասացիք, իրենք էլ ճանապարհը փակեցին։

«Դրել ու ասֆալտով գլուխ են գովում, Սովետի ժամանակներից մնացած վատ ճանապարհներն, օրինակ, 2000-ականներին է նորոգվել, հիմա ի՞նչ, սա ցուցանի՞շ է։ Արցախին ժամանակին գումար էին տալիս, Արցախը հանձնեցին, այդ գումարն այստեղ են օգտագործում, չգիտեմ՝ քանի տոկոսը, ու դրել-ասում են, թե՝ լավ բան ենք անում։

Չգիտեմ, մեր ժողովուրդն իր հիշողությունն է կորցրել, չի հիշում երեկ ինչ է եղել։ Սրանք Հայաստանի զարգացման համար չեն մտածում, հարցը դրված է այնպես, որ ինտերնետով իրենց «ռեկլամ» անեն, սրտիկներ անեն՝ ինչպես քեմալականները, ու նորից մնան իշխանության»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս