«Կադրերի բաժին N 168»-ում Արման Երիցյանն է. «Ծովախեցգետինը»
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է դիտել ռեժիսոր Արման Երիցյանի առաջարկած ֆիլմը: Արմանը 168.am-ի ընթերցողների ուշադրությունն է հրավիրում հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի հեղինակած ֆանտաստիկ անտիուտոպիայի՝ «Ծովախեցգետնի» («The Lobster» Γιώργος Λάνθιμος) վրա, համարելով, որ սա հայկական կոնսերվատիվ իրականությունը լավագույն կերպով արտացոլող ֆիլմ է:
«Ծովախեցգետինը» եվրոպական 5 երկրների՝ Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ֆրանսիա, Իռլանդիա և Նիդեռլանդների Թագավորություն, համատեղ կինոարտադրություն է: Այն նկարահանվել է 2015 թվականին՝ Քոլին Ֆարելի և Րեյչել Վայսի գլխավոր դերակատարմամբ:
Կաննի կինոփառատոնում Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած ֆանտաստիկ անտիուտոպիան պատմում է ոչ հեռու անցյալում ապրող միայնակ մարդկանց խմբի մասին, ովքեր տեղափոխվել են բնակության հատուկ նշանակության հյուրանոցում, և որտեղ նրանցից յուրաքանչյուրը 45 օրվա ընթացքում պարտավոր է գտնել իր զույգին: Եթե նրանք չեն հաջողում, ապա անվերապահորեն վերածվում են կենդանիների և վտարվում անտառ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը