3.3 մլրդ. դրամ կամ մոտ 8.5 մլն. դոլար, որ «Ակադեմիական քաղաք» փուչիկ նախագծին արտասահմաններից տրամադրեն «խորհրդատվություն». Սամվել Ֆարմանյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրում է.

«3.3 մլրդ. դրամ կամ մոտ 8.5 մլն. դոլար՝ մեկ անձից գնումով ու առանց քննարկման, Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում, որ կյանքի կոչման ոչ մի շանս չունեցող «Ակադեմիական քաղաք» փուչիկ նախագծին արտասահմաններից տրամադրեն «խորհրդատվություն»:

Սա գողություն չի: Սա թալան էլ չի: Սա վայրենի ասպատակություն է, ավարառում: Այս կերպ չէին վարվում անգամ եվրոպացի զավթիչները իրենց նվաճված գաղութներում:

Հ.Գ.

Նիկո՛լ, իսկ հիմա ո՜վ է հիշում, թե խորհրդարանում ի՜նչ լալահառաչ ելույթներ էիր ունենում, երբ վարկային պայմանագրերում հանկարծ «խորհրդատվական ծառայությունների» տող էիր տեսնում»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր.

Գիտության կոմիտեն «Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի ձևավորման համար ծառայություն կգնի մեկ անձից. Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում։ Գործարքը կկնքվի «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ»-ի հետ։ Արժեքը՝ 6,6 մլն բրիտանական ֆունտ (ավելի քան 3,3 մլրդ դրամ)՝ 5 տարվա համար։  Ընկերությունը Լոնդոնի Համալսարանական Քոլեջի (UCL) դուստրն է։ Հիմնավորման համաձայն՝ այն ունի ծառայությունը մատուցելու «բացառիկ իրավունք», իսկ UCL-ը՝ «համարժեքը չունեցող փորձառություն»։  Նպատակը «բարձրագույն մանկավարժական կրթության որակի լավարկումն» է։ Վճարումները կլինեն փուլային (30%-35%-35%)։

Տեսանյութեր

Լրահոս