ԱՄՆ փոխնախագահը սեփական մեմը հիշեցնող լուսանկարով միացել է Հելոուինին

Հելոուինը չի շրջանցել Սպիտակ տունը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը (Ջեյ Դեյ Վենսը) X-ի իր էջում շնորհավորել է  Հելոուինի տոնը՝ ինչ-որ լուսանկարով, որում պատկերված տղամարդը հիշեցնում է իրեն պատկերող մի «մեմ», իսկ վրան գրառում՝ «լսում ե՞ք ճիչը»:

Նկատենք, այդ մեմը համացանցում հայտնվել է դեռ 2025 թվականի սկզբին՝ որպես JD Vance Babyface Edits կոչվող տենդենցի մի մաս, որտեղ քաղաքական գործչի դեմքը խմբագրվել էր բազմաթիվ օրինակներով՝ նրան պատկերելու որպես ճաղատ տղամարդու՝ հարթ դեմքով:

Տեսանյութեր

Լրահոս