Բժիշկը թվարկել է ոսկորները քայքայող մթերքները

Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները: Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում պատմել է էնդոկրինոլոգ Իրինա Զյատիկովան։

Նրա խոսքով՝ այս մթերքները արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում են ոսկորների փխրունության։ Օրինակ՝ շաքարը օրգանիզմում ստեղծում է թթվային միջավայր, որի չեզոքացման համար օրքանիզմը ստիպված է օգտագործել ոսկորների կալցիումը:

Զյատիկովան հիշեցրել է, որ մինչև 25-30 տարեկանը օրգանիզմում ոսկրային հյուսվածքի ակտիվ աճ է տեղի ունենում, իսկ դրանից հետո հանքային խտությունը սկսում է դանդաղորեն նվազել։

Տեսանյութեր

Լրահոս