Բաժիններ՝

Նոու հաու

«Հայաստանի տարածքով իրանական մեքենան անցնելուց 300 դոլարից ավելի ճանապարհահարկ է վճարում, վերադառնալիս՝ նույնպես։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչ ենք մենք իրենց տալիս, հոյակապ ճանապարհնե՞ր, լավ սպասարկող ենթակառուցվածքնե՞ր։ Այդ ամենը չկա, և մենք այնպիսի ճանապարհահարկ ենք սահմանել, որ գրավիչ չենք։ Ադրբեջանն անմիջապես հասկացավ նոր իրողություններն ու հանեց այդ հարկը։ Վրաստանում մի ուղղության համար ընդամենը 80 դոլար է։ Էլ ո՞նց մրցակցենք։ Եվ մենք հիմա, ելնելով այս բոլոր հանգամանքներից՝ միայն սեփական ու ռուսական մեքենաների վրա ենք հաշվարկ անում։ Իրանական մեքենաները պարզապես չեն գալու Հայաստան։ Եթե այստեղ իրանական մեքենա եք տեսնում, դա պարզապես ՀՀ բեռ բերելու համար է։ Տարանցիկ անցնելու համար նրանք չեն գալիս, շատ թանկ է»,- 168.am-ին ասել է Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ խոսելով Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան իրանական փոխադրումների համար առկա խոչընդոտների մասին։

Ըստ նրա՝ ապրիլին Մոսկվայում կայացել է տրանսպորտային կազմակերպությունների խոշորագույն համաժողով, որտեղ հայտարարվել է, որ Հայաստանը կարող է իրական կապող օղակ դառնալ Մոսկվայի ու Թեհրանի միջև. «Դա նոու հաու է, որն օբյեկտիվորեն իրավիճակը թելադրեց, և մենք դրանից պետք է օգտվենք և անենք»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս