Նիկոլական իրականությունը մեզ զրկել է համալսարաններում և դպրոցներում աշխատելու իրավունքից, հետնիկոլական իրականությունը նիկոլենց զրկելու է Հայաստանում ապրելու իրավունքից. Միհրան Հակոբյան
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հիշու՞մ եք չէ՝ մինչև նիկոլական կլոունադան Հայաստանում, Սուրիկ Սյունին պետական ու մասնավոր դպրոցներում ուսուցիչ էր աշխատում, Դդումը ԵՊՀ-ում դասախոս էր աշխատում, ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովիկը դասախոս էր աշխատում, թեև ԱԱԾ-ն նրան կրիմինալի վրա բռնել էր, բայց իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգեցին «յան տալ», քանի որ ամենաառաջին պերսոնաժը չէր, որին պետք էր քրեորեն պատժել: Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, «լևոնական» Հովհաննիսյան Դավիթի համար ԵՊՀ-ում քաղաքակրթական ուսումնասիրությունների կենտրոն էր ստեղծվել, նրա որդին ԵՊՀ-ում էր աշխատում (միաժամանակ լինելով «սոռոսական» անենամեծ որջերից մեկի ղեկավարը):
Հարց. կա՞ Հայաստանում որևէ պետական կամ մասնավոր համալսարան, որն ինձ կհրավիրի դասախոսելու: Ավելին՝ կա՞ Հայաստանում պետական կամ մասնավոր դպրոց, որն ինձ կհրավիրի ուսուցիչ աշխատելու: Հիշեցնեմ, որ Հայաստանում առաջինն եմ գիտական կոչում ստացել միաժամանակ պատմական և քաղաքական գիտությունների գծով, 16 տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում, որն ինձ պարգևատարել է Մայր Բուհ-ի հնարավորինս բոլոր մեդալներով (կար ժամանակ, որ ԵՊՀ Ոսկե մեդալ ստացած ամենաերիտասարդ մարդն էի):
Իրականում հարցը հռետորական է, որովհետև Նիկոլական Հայաստանում չկա այդպիսի պետական կամ մասնավոր հաստատություն, որը ինձ կամ իմ նմաններին կհրավիրի դասավանդելու: Բոլորը գիտեն, որ ռեժիմի հետ խնդիրներ կունենան, ուստի և ձեռնպահ են մնում նման հրավերներից կամ առաջարկներից:
Սա, անշուշտ, կոչվում է «մասնագիտության վրա արգելք», որին նորմալ եմ վերաբերվում, քանզի հասկանում եմ, որ այլանդակ ժամանակներում խղճի ու ազատության, քաղաքական հայանցքներ ունենալու համար գին եմ վճարում: Եվ, կվճարեմ այնքան, որքան պետք է:
Դասավանդելն իմ համար մշտապես եղել է ոչ թե եկամտի աղբյուր, այլ առաջին հերթին սոցիալական առաքելություն, որն իրականացրել եմ, իրականացնում եմ և ցկյանս իրականացնելու եմ հնարավոր բոլոր հարթակներով ու խողովակներով:
Բայցևայնպես, էս գլխից արձանագրենք, որ եթե նիկոլական իրականությունը մեզ զրկել է համալսարաններում և դպրոցներում աշխատելու իրավունքից, հետնիկոլական իրականությունը նիկոլենց զրկելու է Հայաստանում ապրելու իրավունքից, որովհետև ֆիզիկայի օրենքներով՝ նետված բումերանգի վերադարձի արագությունը սկզբնական արագությունից ավելի մեծ է լինում…»։

