«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը» նոր որոշումներ է ընդունել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։  Նիստի ընթացքում քննարկվել են պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր. տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

«Քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների սահմանման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031