«…Կապրե՞մ». Հայկազի ծննդյան օրն է
Լրագրող Արամ Գևորգանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայկազի ծննդյան օրն է այսօր: 25 տարեկան կդառնար: Իր 20-ամյակից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Կարմիր շուկայի մատույցներում անօդաչուից վիրավորվեց Հայկազը։ Կյանքը շատ էր սիրում: Ու այդ վիրավոր վիճակում իրեն տեղափոխող վարորդին հարցնում է.
– Կապրե՞մ:
– Հա բա ոնց, Հայկազ ջան,-պատասխանում է վարորդը:
Հիվանդանոցում 12 օր պայքարեց կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 9-ին, բռնեց հավերժի ճամփան…
Երկնային ծնունդդ շնորհավոր, Հայկազ ջան: Դու ու հազարավոր նահատակված տղերքն ամենաշատն իրավունք ունեիք ապրելու այս հողի վրա:
Հիշատակդ միշտ վառ կմնա քեզ ճանաչած ու անծանոթ մարդկանց սրտերում»:

