Խորհրդարանի բուֆետում էլ խաբում են այնպես, ինչպես սուպերմարկետներում. մամուլ
«Ազգային ժողովի բառօրյայի վերջին օրը վերաբացվեց տևական ժամանակ վերանորոգման մեջ գտնվող Ազգային ժողովի բուֆետը։ Գեղեցիկ ու նորովի կահավորված բուֆետում այսուհետ այցելուները կսպասարկվեն «Արտ-Լանչ» մոդայիկ անվանումով կազմակերպության կողմից»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Ի դեպ, սննդի գներն ուղիղ համեմատական են բուֆետի շքեղ տեսքին։ Խորհրդարանի նախորդ բուֆետից ոչինչ այստեղ չի մնացել։ Ընդ որում՝ բուֆետի այցելուներին խաբում են գնի ու չափաբաժնի մեջ։
Եթե այցելուն ցանկանում է կես բաժին վերցնել որևէ ուտեստից, ապա դա ավելի թանկ է նստում նրա վրա, քան եթե նա պահանջեր մեկ բաժին։ Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար «Լանչ–Արտի» հրամցվող կերակրատեսակներից թվենք մի բանի օրինակ։
Եթե բրնձով փլավի մեկ բաժինն արժե 300 դրամ, ապա դրա կեսի համար պարտավոր ես վճարել 250 դրամ։ Հավի մսով սոուսի մի բաժինը, ըստ գնացուցակի, 590 դրամ է, սակայն կեսի համար պետք է վճարես 390 դրամ: Կարտոֆիլով պյուրեի մեկ բաժինը 350 դրամ է, իսկ կեսը՝ 250, հաճարով սնկով փլավի մեկ բաժինը 500 դրամ է, իսկ կեսը՝ 350, սպասի մեկ բաժինը 350 դրամ է, իսկ կեսը՝ 250 և այսպես շարունակ:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ում է պատկանում «Արտ-Լանչ» կազմակերպությունը, բայց մի բան հաստատ է՝ պատահական մարդուն հնարավորություն չէր տրվի գործունեություն ծավալել խորհրդարանում՝ նման գնային քաղաքականաթյան պայմաններում: