
Սերժ Սարգսյանն իր հսկողության տակ է վերցնում ՀՔԾ-ը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն և ներկայացրել նորանշանակ պետին՝ Վահրամ Շահինյանին։ Նա իր խոսքում, ըստ էության, հաստատել է լուրերը, որ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանն աշխատանքից ազատվել է կոնկրետ քրգործով թերանալու պատճառով:
Խոսքը բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական ապօրինի գործողությունների մասին է, որի հետ կապված քրգործն այժմ գտնվում է ՀՔԾ վարույթում։ Այս կառույցի պետին փոխելը մի բան էլ է նշանակում՝ Աղվան Գառնիկիչի «մայրամուտը» մոտ է։ ՀՔԾ-ն ավանդաբար գտնվել է նրա վերահսկողության ներքո, և Միրզոյանն էլ ոչինչ չէր անում առանց գլխավոր դատախազի իմացության։ Այժմ, փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հսկողության տակ է վերցնում այս կառույցը»։