Ճգնաժամը հաղթահարելու նպատակով Վրաստանը 680 տոննա վառելիք է մատակարարել Աբխազիային․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի տարածքից արդեն շուրջ 680 տոննա վառելիք է մատակարարվել Աբխազիա, հայտնում է «Գրուզիա-Online»-ը:

Նրա խոսքով՝ այս ծավալը լիովին բավարար է տարածաշրջանում վառելիքի սղության պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար:

Կոբախիձեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախատեսվում է լրացուցիչ խմբաքանակի ուղարկում, ինչը, նրա սպասմամբ, վերջնականապես կլուծի խնդիրը:

Նա նաև հերքել է ենթադրություններն այն մասին, թե վրացական մատակարարումները կարող են օգտագործվել Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքները վառելիքով ապահովելու համար: Նրա գնահատմամբ՝ ուղարկված ծավալները չափազանց փոքր են, որպեսզի Ռուսաստանի համար որևէ էական նշանակություն ունենան:

«Ռազմաբազաները մշտական, ստացիոնար օբյեկտներ են և ունեն վառելիքի սեփական պաշարները», — ռուսական ռազմական կարիքների համար մատակարարումներն օգտագործելու ենթադրություններն անվանելով «բացարձակապես անլուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31