Բաժիններ՝

ԱԺ բուֆետը՝ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում. մամուլ

««ՉԻ»-ն անդրադարձել էր Ազգային ժողովի նորաբաց բուֆետի գործունեաթյանը։ Գրել էինք, որ բուֆետում այսուհետ այցելուները կսպասարկվեն «Արտ-Լանչ» մոդայիկ անվանումով կազմակերպության կոդմից, որի գնային քաղաքականությունը ուղիղ համեմատական է բուֆետի շքեղ տեսքին։ Նշել էինք նաև, որ բուֆետի այցելուներին խաբում են գնի ու չափաբաժնի մեջ։ Մեզ չէր հաջողվել պարզել, թե ում է պատկանում «Արտ-Լանչ» կազմակերպությունը, բայց մի բան հաստատ ընդգծել էինք՝ պատահական մարդուն հնարավորություն չէր տրվի գործունեություն ծավալել խորհրդարանում՝ նման գնային քաղաքականության պայմաններում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ԱԺ աշխատակազմին՝ պարզաբանել ԱԺ բուֆետի գնային քաղաքականության հետ կապված «ՉԻ»–ում տեղ գտած դժգոհությունները: Իր հերթին խորհրդարանի բուֆետում սպասարկող «Արտ-Լանչ» կազմակերպության տնօրենը պարզաբանել է, որ այն կազմակերպությունները որոնց հետ իրենք աշխատում են՝ Կենտրոնական բանկ, «Վիվասել», HSBC բանկ, «Պեպսի կոլա»,«Սինոպսիս», ԵՊՀ և այլն, երբևէ դժգոհություններ չեն ներկայացրել գնային քաղաքականության հետ կապված, բայց այժմ, երբ կան բողոքներ, կվերանայեն գնային քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս