Բաժիններ՝

Աշխատեց ԹԽՄ-ն՝ «Թաղային խուժանների միությունը». մամուլ

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշեց. «Քվեաթերթիկում չեմ տեսել մի դաշինք, որի հապավումը լիներ՝ ԹԽՄ, բայց փաստորեն, ոչ ֆորմալ այդ չգրանցված դաշինքն էր աշխատում՝ «Թաղային խուժանների միությունը»:

Այդ դաշինքը ցուցակում չկար, բայց կարելի է համոզված ասել որ այդ «Թաղային խուժանների միություն» ոչ ֆորմալ դաշինքը աշխատեց իշխանության օզտին։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխանություն-պետություն սերտաճում գոյություն ունի, և ընդդիմադիր կուսակցությունները իրականում մրցում են ոչ թե ՀՀԿ-ի հետ, այլ ավտորիտար պետության հետ, որի հիմնական հենքը «Թաղային խուժանների միությունն» է, կոռումպացված չինովնիկներն են, հարմարվող հասարակության մի մասը»,- Էդգար Վարդանյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս