Սերժ Սարգսյանի թանկարժեք ուղևորությունները. մամուլ
«Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանին բավական թանկ են նստում:
Ինչպես հայտնում են «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները, վերջերս ՀՀ նախագահի նստավայրը պայմանագիր է կնքել «էյր Արմեևիա» ՓԲԸ-ի հետ, որպեսզի վերջիններս սպասարկեն Սերժ Սարգսյանի՝ Ա319 EK RA-01 ինքնաթիռի չվերթերը, ասել է թե՝ նրա արտերկրյա այցերը։ Իսկ պայմանագրի արժեքը, նույն աղբյուրների փոխանցմամբ, կազմել է 100 մլն դրամ՝ մոտ 240 հազար դոլար»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Թե ուր է մեկնել Սերժ Սարգսյանը, և ինչու է հենց 240 հազար ԱՄՆ դոլար պահանջվել այդ այցի կամ այցերի համար, «Ժողովուրդին» առայժմ չհաջողվեց պարզել»: