Ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության։
«Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա»:
«Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որևէ կերպ հնարավոր չի եղել գտնել»:
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև` ՀԱԿ-ի անդամները և այդ թվում նրանք, ովքեր Կոնգրեսի անդամ չեն, մենք բոլորս կանգնած ենք ճգնաժամի առաջ»:
«Թիկնապահների ծառայությունից օգտվելու մասին թեկնածուներից մինչ այժմ հայտարարել է միայն Արամ Հարությունյանը՝ հայտնի «Նուռ» մականունով»:
«81 համարի երթուղին պատկանում էր Աժ վաղամեռիկ պատգամավոր, ՀՀԿ-ական Մելիք Գւսսպարյանին։ Ըստ էության, նրա բիզնեսը «խլել» են որդուց քաղաքապետ Տարոն Մարգարյանի «բարձր հովանավորությամբ»»։
«Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, և որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ»:
«Ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյւսնին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար»։
«Հովիկ Աբրահամյանը, թերևս, չի ցանկանում Ավանում Սերժ Սարգսյանին սպասվող թուրքմենբաշիական արդյունքների դափնիները թողնել Ռուբեն Հայրապետյանին»։
«Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը։ Այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով»։
«Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ընտրական ողջ գործընթացը շինծու է, իսկ բոլոր առաջադրված թեկնածուները՝ դրածոներ»:
«Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա։ Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները»։
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում. «Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը։ Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո։ […]
«ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե համոզված է, որ ԲՀԿ–ականների համար կուսակցության և կուսակցության առաջնորդի դիրքորոշումը առաջնային և կարևորագույն, իրականացման համար ենթակա նշանակություն ունեցող երևույթներ են»:
«Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը»։
«Գրքի շապիկի վրա հեղինակի անուն-ազգանունև է՝ Գագիկ Ծառուկյան։ Այլ անուն չկա»:
«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ»:
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու են քաղաքական հիմնական պրոցեսները ընթանում ՀՀ երեք նախագահների շուրջ»:
«Վրաստանի վարչապետը նախապես է հրաժարվել հանդիպել ՀՀ խորհրդարանի ղեկավարի հետ»:
Երեկ ԿԸՀ կայքում հրապարակվել է նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ նախորդ մեկ տարվա դրությամբ(
Ճոխ հարսանիք անելը, փաստորեն, ոչ միայն օլիգարխներին է բնորոշ, այլ նաև միջին վիճակագրական պատգամավորին:
Հունվարի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Իջևանի նախկին փոխոստիկանապետ Սայադ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը։
«Նա իր այցը համաձայնեցրել էր ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի իր մուտքը Հայաստան չխոչընդոտվի»։
«Սերժ Սարգսյանի շտաբի պետի 5 տեղակալներն առաջիկա ընտրություններում կոնկրետ ոլորտներ են կոորդինացնելու»:
«Պետության համար այդ վնասակար ձևաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռևանշիզմի» և նման բաների մասին՝ այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին»:
«Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյաևի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել Է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին»»։
«Եթե Գալուստ Սահակյանի քարոզչությունը չտեսաք էկրանում, ուրեմն նա քարոզչությանը չի՞ մասնակցում»։
««Ground zero» և «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են և հուզում են հանրության լայն շերտերին»:
«Գուցե նման նվերից հետո Ա. Սարգսյանը հրաժարվի վարչապետ դառնալու մտքից»:
«Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում՝ ՀԱԿ անդամներ»: