Թուրքիան ու Ինդոնեզիան խորացնում են համագործակցությունը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանատան կողմից կազմակերպվել է ընդունելություն «Ինդոնեզիայի անկախության օրվա» առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Ահմադ Ռիզալ Պուրնաման, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Գյուլերը նշել է, որ Ինդոնեզիան միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Թուրքիայի համար, ու չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը, գոյություն ունի խորը արմատներ ունեցող բարեկամություն և եղբայրություն, որը հիմնված է դարեր շարունակ գոյություն ունեցող պատմական և մշակութային ամուր կապերի վրա։

Ըստ Գյուլերի՝ Ինդոնեզիան Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսություններից մեկն է՝ իր դինամիկ բնակչությամբ և բարձր ներուժով, տարածաշրջանի կարևոր երկիր է և Թուրքիայի արժեքավոր ու ռազմավարական գործընկեր։ Այդ համատեքստում երկրներն անընդհատ զարգացնում են համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ առևտրից ու ներդրումներից մինչև էներգետիկա, առողջապահություն, կրթություն և մշակույթ։

Գյուլերն ընդգծել է, որ Ինդոնեզիայի հետ համագործակցությունն ամրապնդվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և ռազմարդյունաբերության, և նշել, որ նրանք մեծ նշանակություն են տալիս երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ փորձի փոխանակմանը, սերտ շփումներին և համատեղ վարժանքներին։

Գյուլերը նաև հայտնել է, որ Թուրքիայի տեղական արտադրության 5-րդ սերնդի մարտական ​​ինքնաթիռների՝ «KAAN»-ի վաճառքի համաձայնագիրը երկկողմ համագործակցությունը հասցրել է ավելի բարձր մակարդակի

Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Պուրնաման էլ նշել է, որ Թուրքիան և Ինդոնեզիան շարունակել են մնալ ընկերներ դժվար ժամանակներում և, հետևաբար, իսկական ընկերներ են։ Ըստ դեսպանի՝ թուրքական ընկերությունները շարունակում են ներդրումներ կատարել Ինդոնեզիայում, և ինդոնեզական ընկերությունները նույնպես ներդրումներ են անում Թուրքիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31