Բաժիններ՝

Ոստիկանները ինքնասպանություն են կանխել

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները օգոստոսի 15-ին «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն իրականացնելիս կանխել են ինքնասպանությունը։

Ժամը 16։00-ի սահմաններում նկատելով գետնին ընկած քաղաքացու՝ մոտեցել և տեսել են, որ նրա դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր։ Պարզվել է, որ տղամարդը փորձել էր ինքնասպանություն գործել։

Գվարդիայի ծառայողներն անմիջապես շտապօգնություն են կանչել, նաև ցուցաբերել են առաջին օգնություն։ Տղամարդը տեղափոխվել է բժշկական կոնտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31