Բաժիններ՝

Գազալցակայանների վրա նոր ակցիզային հա՞րկ կավելանա. մամուլ

«Ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվանից ավտոմեքենաների գազալցակայանների վրա նոր ակցիզային հարկ կավելանա։ Նման ակնարկ արդեն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

«Նոր ակցիզային հարկ պետք է մտցնել հեղուկ բնական գազի մասով, որը չի հարկվում ինչպես բենզինը»,– ասել է Հորթոնը՝ Սիվիլնեթին տված հարցազրույցում։ Այդ ճանապարհով ԱՄՀ-ն հորդորում է մեծացնել հարկային եկամուտները, որպեսզի «պետական պարտքը կայունանա…»։

Փաստորեն ստացվում է, որ ըստ ԱՄՀ-ի, մեր պետական պարտքը կայուն չէ, ինչպես պնդում է ՀՀ Կառավարությունը։ Նկատենք, որ գազալցակայանների հարկումը նոր հարկով՝ կհամընկնի բուն գազի սակագնի բարձրացման հետ և դա էական ազդեցություն կթողնի ՀՀ տնտեսական կյանքում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս